Ժու Լուլու
Ժու Լուլու (Չինարեն) 周璐璐, մարտի 19, 1988, Muping District, Յանթայ, Շանդուն, Չինաստան), չինացի ծանրամարտուհի, օլիմպիական չեմպիոնուհի։ 1999 թ. ընդունվել է հայրենի գավառի մարզադպրոցը, որտեղ զբաղվել է ծանրամարտով։ 2001 թ. տեղափոխվել է Յանտայի մարզադպրոց, 2003 թ. ընդգրկվել է նահանգային հավաքականի կազմում։
Ժու Լուլու | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | Իգական |
Բնօրինակ անուն՝ | Zhōu Lùlu |
Ազգություն՝ | Չինաստան |
Մասնագիտացում՝ | Ծանրամարտ |
Երկիր՝ | Չինաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 19, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | ՉԺՀ, Շանդուն նահանգի Յանտայ շրջանի Մուպին գավառի գյուղ Դայո |
1.75 մ | |
Քաշ՝ | 133 կգ |
2009 թ. ՉԺՀ-ի ազգերի 11-րդ սպարտակիադայում Ժու Լուլուն զբաղեցրել է 2-րդ տեղը։ 2011 թ. նա նվաճել է աշխարհի առաջնության, իսկ 2012 թ. Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ սահմանել է համաշխարհային նոր ռեկորդներ։ 2011 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հանդես գալով կանանց գերծանր քաշային կարգում՝ երկամարտում գրանցել է 328 կիլոգրամ արդյունք[1], իսկ 2012 թվականին Լոնդոնում անցկացված ամառային օլիմպիական խաղերում մրցել է կանանց +75 կիլոգրամ քաշային կարգում և երկամարտում ցույց տվել 333 կգ արդյունք[2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zhou heaves world record». china.org.cn. 2011 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Records Tumble as Zhou takes Gold». International Weightlifting Federation. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «China's Zhou wins +75kg weightlifting gold with world record». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Чжоу Лулу – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)