Ժողովրդական կուսակցություն (Հայաստան)

Ժողովրդական Կուսակցություն, քաղաքական կուսակցություն Հայաստանում, որը հիմնադրվել է 1995 թվականին։

Ժողովրդական կուսակցություն
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1995
Գաղափարախոսությունպահպանողականություն և պրո-եվրոպեականություն
ՇտաբԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Կուսակցությունը մասնակցել է 1995 թվականի խորհրդարանական ընտրություններին` հավաքելով ընտրողների ձայների ընդամենը 0,9 տոկոսը։

2007 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը գործել է անկախ և ստացել է ընտրողների ձայների 2,74 տոկոսը, սակայն չի կարողացել որևէ տեղ գրավել Ազգային ժողովում։

Մինչև 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները` կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը պնդում էր, որ իր կուսակցությունը տեղ կստանա, սակայն ընտրություններում կուսակցությունը հավաքեց ընտրողների ձայների ընդամենը 0,58% - ը[1]։

Ի սկզբանե կուսակցությունը հայտարարել էր 2017 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն, վերջում չմասնակցեց[2]։

2018 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը չի մասնակցել։

Տիգրան Կարապետյանը մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 21 -ին։

Գաղափարախոսություն խմբագրել

Կուսակցությունը հանդես է գալիս Միացյալ Նահանգների, ինչպես նաև Եվրոպական Միության և ԱՊՀ երկրների հետ ավելի սերտ հարաբերությունների օգտին։

2014 թվականի հուլիսին Տիգրան Կարապետյանը հարցազրույցում հայտարարել էր, որ դեմ է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1]
  2. [2]
  3. «Տիգրան Կարապետյան. «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ գցոցի չկար, իսկ հիմա կա»». www.aravot.am.