Ժողովրդագրական քաղաքականություն

Ժողովրդագրական քաղաքականություն, պետական մարմինների և այլ սոցիալական ինստիտուտների կողմից բնակչության վերարտադրության կարգավորման ոլորտում նպատակաուղղված գործունեություն, նպատակ ունենալով պահպանել կամ փոխել նրա թվի և կառուցվածքի շարժընթացի միտումները։ Դա տնտեսական, վարչա-իրավական, դաստիարակչական, քարոզչական և այլ ձեռնարկումների համակարգ է, որոնց օգնությամբ պետությունն իր համար ցանկալի ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի (ամենից առաջ ծնելիության) վրա։ Այլ խոսքով, դա բնակչության ծնելիության, մահացության, ամուսնությունների և ամուսնալուծությունների, տարիքային կազմի վրա ազդող քաղաքականությունն է։ Լայն իմաստով ժողովրդագրական քաղաքականությունն երբեմն նույնացվում է ազգաբնակչության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, իսկ նեղ, ավելի ընդունված իմաստով դիտվում է նրա մասերից մեկը։ Այն սերտորեն կապված է սոցիալական և տնտեսական քաղաքականության հետ, այնուհանդերձ, ունի իր առանձնահատկությունները։ Այդպիսի քաղաքականության օբյեկտ կարող է հանդես գալ երկրները, նրանց առանձին շրջանները,ինչպես նաև բնակչության առանձին խմբերը։

Ժողովրդագրական պայթյուն խմբագրել

Գիտական գրականության մեջ հանդիպող արտահայտություն, նկատի ունենալով երկրագնդի բնակչության բարձր բնական աճը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այն հատկապես բնորոշ է Ասիայի,Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրներին։ Ժողովրդագրական անցման փուլերը չորսն են` «ժողովրդագրական գարուն», «ժողովրդագրական ամառ», «ժողովրդագրական աշուն», «ժողովրդագրական ձմեռ»։

Ժողովրդագրական ճգնաժամ խմբագրել

Ծնելիության, մահացության և համապատասխանաբար բնական աճի ոչ բարձր ցուցանիշներ։ Ժողովրդագրական ճգնաժամ ասելով հասկացվում է ինչպես բնակչության նվազումը, այնպես էլ գերբնակչությունը։ [1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Յ. Մուրադյան, Մ. Մուրադյան, Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, Երևան 2014