Ժողովածու (3488), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 3488 թվի տակ։ Գրված է թղթի վրա, որը ունի 14X9,6 սմ չափս։ Ձեռագիրը կազմված է 208 թերթից։ Գրված է միասյուն, նոտրագիր։ Կազմը՝ կաշեպատ տախտակ։ Հիշատակարան գրչի՝ 137ա (Ժէ-ԺԸ ղգ), պահպանակ Բ (1870 թ․), կազմ Բ (1857 թ․)[1]:

Ժողովածու
Տեսակձեռագիր
Թերթեր208
Չափս14X9,6
Գիրմիասյուն, նոտարգիր
Տող16-19
Կազմկաշեպատ տախտակ
Մանրանկարչությունլուսանցազարդ
Համար3488

Բովանդակություն խմբագրել

  • Գէորգայ Սկևռացւոյ Խրատք յաղագս դրչութեան արուեսաի
  • Գր․ Տաթևացւոյ Լուծմունք ի դիրս դրչութեան Արիստակիսի Վերլուծութիւն բացերևապէս բառից և բայից։
  • Բառք քերթողականք, Հանդէս բանաստեղծաց։
  • Գր․ Կեսարացւյ Անուանք քաղաքաց։
  • Անուանը քաղաքաց Հայաստանեայց։
  • Էական գիրք։
  • Անանուանք Հերձուածողաց։
  • Նզովք առ Անտթեմա։
  • Արիստ․ Խարբերդացւյ Տաղ վասն ծռաղատկին։
  • Մարտ․ Երզնկացւյ Պատմութիւն ֆռանկաց երկրին։
  • Վարդանայ Աշխարհացոյց։
  • Մկր․ Նաղաշի տաղ։
  • Քարոզք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 513 — 1636 էջ։