Բացել գլխավոր ցանկը

Ժոզեֆ Ագուստին Շաո

ֆրանսիացի գրող

Ժոզեֆ Ագուստին Շաո (հոկտեմբերի 10, 1810, Տարդեց Սորհուլուս - հոկտեմբերի 23, 1858, Բայոնա), բասկ հայտնի գիտնական, ազգագրագետ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական, քաղաքական գործիչ[1]:

Ժոզեֆ Ագուստին Շաո
Joseph-Augustin Chaho
Agosti Xaho.jpg
Ծնվել էհոկտեմբերի 10, 1810 թ.
ԾննդավայրՏարդեց Սորհուլուս
Մահացել էհոկտեմբերի 23, 1858 թ.
Մահվան վայրԲայոնա
ՔաղաքացիությունՖրանսիա
ԱզգությունԲասկ
Ազդել էԲասկագիտության, բասկերի ծագման ուսումնասիրության վրա
ՄասնագիտությունՀռետորաբանություն,
Տնտեսագիտություն
Agosti Xaho Վիքիպահեստում

Հաճախել է Օլորոնի ճեմարանում, որտեղ ու սովորել է հռետորաբանություն, իսկ Պոյի վարժարանում ուսումնասիրել է տնտեսագիտություն[1]:

Ժոզեֆը 20 տարեկան հասակում տեղափոխվել է Փարիզ, որտեղ իրականացրել է հասարակական, քաղաքական և գրական ըակտիվ գործունեություն: Նա նաև զբաղեցրել է զինվորական և քաղաքական ոչ բարձր պաշտոններ, ինչպես նաև հիմնադրել է «Արիել» թերթը[1]:

Այտորի լեգենդԽմբագրել

Ագուստին Շաոն հանդիսանում է 19-րդ դարի առաջին բասկագիտության առանցքային գորչծիչներից մեկը: 1845 թվականին «Արիել» թերթում լույս է տեսնում նրա հեղինակած «Այտոր. Կանտաբրյան լեգենդ» ստեղծագործությունը, որը հսկայական ազդեցություն է ունեցել բասկագիտական մտքի զարգացման և բասկյան ազգային գաղափարախոսության ձևավորման վրա: Մասնագետներից ոմանք Շաոյի ստեղծագործությունը համարում են ռոմանտիկ պատմավեպ, ուրիշները՝ արձակ լիրիկական պոեմ, երրորդները՝ խոհական-փիլիսոփայական էսսե: Շաոյի շնորհիվ բասկերի ծագման թեման առաջին անգամ մուտք է գործում գեղարվեստական գրականություն: Հետաքրքրական է, որ այս ստեղծագործությունում բասկերի Տուբալ նահապետը փոխարինվում է բասկերի առասպելական նախահայր Այտորով[1]:

Շաոն չի անդրադարձել Այտոր անվան ծագմանը: Հետազոտողներից շատերը կարծում են, որ այդ անունը վերցված է բասկերեն «aitoren seme» արտահայտույթունից, որը բառացի նշանակում է «Այտորի որդի»: Որոշ գիտնականներ չեն ընդունում այս բացատրություն և Այտոր անվան մեջ տեսնում են «Հայի թոռ» կապակցությունը: Նման կարծիք է արտահայտել, մասնավորապես, գերմանացի հայագետ Յոզեֆ Կարստը: Այլ ուսումնասիրողներ պնդում են, որ Այտոր անունը ծագել է «Այա էտոռի» (Aia etorri) կազմությունից, որը նշանակում է «Այայից եկած», այսինքն՝ «Հայաստանից եկած», քանի որ, ըստ բասկյան ազգային ավանդության, բասկերի նախահայրը իր յոթ զավակների հետ միասին գաղթել է Հայաստանից[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ժոզեֆ Ագուստին Շաո, «Այտորի լեգենդը», թարգմանությունը՝ Վահան Սարգսյանի, Երևան, «Ասողիկ» հրատարակչություն, 2007 թվական: