Ժիլբեր Բարութչյան (1962, Ստամբուլ, Թուրքիա), թուրքահայ սնկագետ, հայտնի է իր «Թուրքիայի սունկ» գրքով[1]։ 2020 թվականի դրությամբ Ժիլբեր Բարութչյանը համարվում է Թուրքիայում միակ սնկագետը։

Ժիլբեր Բարութչյան
Ծնվել է1962
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան
Մասնագիտությունսնկաբան

Կենսագրություն խմբագրել

Ժիլբեր Բարութչյանը ծնվել է 1962 թվականին Ստամբուլում։ Պատանեկության տարիներին նա ավելի շատ հետաքրքրված էր բնության սպորտով՝ ձկնորսությամբ, լեռնագնացությամբ։ Բնության նկատմամբ հետաքրքրությունը պատճառ է հանդիսացել, որ նա դպրոցական տարիներին որպես գործունեություն ընտրի սկաուտությունը։ 1982 թվականին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը, իսկ 22 տարեկանում՝ Ստամբուլի համալսարանի հնագիտական ֆակուլտետը[2]։ Նույն թվականին նա տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ սկսել է հետաքրքրվել սնկերով։

2006 թվականին Բարութչյանը հանձնել է շվեյցարական սնկի փորձագետների ասոցիացիայի մասնագիտացված քննություններ և արժանացել «VAPKO» դիպլոմի։ 2012 թվականնին հրատարակել է Թուրքիայում սնկերի մասին առաջին մասնագիտական գիրքը։

Ժիլբեր Բարութչյանը տարիներով սնկեր է ուսումնասիրել Ստամբուլի ամենահին անտառներից մեկում՝ «Բելգրադում», Պոլոնեզ գյուղում, Շիլեի, Թրակիայի և այլ շրջաններում, Տավրոսի, Բոլուի, Գիրեսունի և այլ լեռներում[3]։ Նա այդ վայրերում աճող սնկերի լուսաննկարնները հրատարակել է իր «Թուրքիայի սունկ» գրքում։

Թուրքիայում գտնվելու ընթացքում նա անցկացրել է սնկերի վերաբերյալ դասընթացներ և կազմակերպել սեմինարներ ֆրանս-թուրքերեն լեզվով։ Ժիլբեր Բարութչյանը այսօր շարունակում է աշխատել սնկերի ուսումնասիրությամբ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թուրքիայի ամենահայտնի սնկագետը հայ է
  2. «Mantar Uzmanı Jilber Barutçiyan Şişli %100 Ekolojik Pazarda... - Buğday Ekolojik Yaşam Kapısı». www.bugday.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. alialtuntas.net. «Jilber Barutçiyan». oglak.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «Jilber Barutçiyan : D&R'da | D&R - Kültür, Sanat ve Eğlence Dünyası». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել