Ժանգազերծում, առարկաներից ժանգի հեռացումը, որի համար օգտագործում են թթուներ պարունակող հատուկ նյութեր՝ փոշիներ, մածուկներ, հեղուկներ։ Փոշիների և մածուկների՝ բաղադրության մեջ կան հղկանյութեր և լվացանյութեր, որոնք մաքրում են ոչ միայն ժանգը, այլև մակերևույթի աղտոտվածքը։ Ժանգազերծման համար թողարկվող որոշ միջոցներ նաև սանիտարահիգիենիկ սարքավորանքի հականեխիչներ են։

Ժանգի մաքրում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։