«Ժամանակ», կիսամսյա հանդես։

Ժամանակ

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսել 1863–1869 թվականներին Կոստանդնուպոլսում։ Տնօրեն-խմբագիր՝ Ստեփան Փափազյան։

Լուսաբանել է Կոստանդնուպոլսի և այլ վայրերի հայկական կրթական հաստատությունների գործունեությունը, տպագրել թերթերի տեսություն, բարոյագիտական հոդվածներ, արժեքավորել թատերարվեստը՝ որպես լուսավորության և առաջընթացի գործոն, ընթերցողին ծանոթացրել է «Պոլոժենիե»-ի դրույթներին։

Անդրադարձել է ընտանիքում կնոջ դերին, հրապարակել մայրերին ուղղված խորհուրդներ (հոդվածաշար)։

Հանդեսում տպագրվել են Մկրտիչ Խրիմյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի և ուրիշների բանաստեղծություններից և մանրապատումերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։