Ժամադրությունների տունը

«ժամադրությունների տունը» (2001), Լեոնիդ Յուզեֆովիչի դետեկտիվ վեպ։ Խուզարկու Իվան Պուտիլինի մասին եռագրության երկրորդ վեպ։ Երկրորդ տարբերակը լույս է տեսել «Յոթ աստղերի նշան» անվանումով։ Էկրանավորվել է 2007 թվականին։

Ժամադրությունների տունը
Дом свиданий
ՀեղինակԼեոնիդ Յուզեֆովիչ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուռուսերեն
Հրատարակման տարեթիվ2001

Սյուժե խմբագրել

Պաշտոնաթող Իվան Պուտիլինը գրականագետ Սաֆորովին շարունակում է պատմել իր հետաքննությունների մասին։ Այս անգամ խոսքը հարուստ առևտրական Յակոբ Կուկոլեվի սպանության մասին է։ Այդ ժամանակ գլխավոր հերոսը դեռևս Սանկտ Պետերբուրգի ոստիկանության հետախուզական բաժնի ղեկավարը չէր, այլ ընդամենը՝ Սպասկայա մասի թաղամասային հսկիչը։

Ստեղծման պատմություն և հրապարկում խմբագրել

Ի տարբերություն առաջին՝ «Արլենիկի համազգեստ» վեպի, «Ժամադրությունների տունը» վեպի սյուժեն հիմնված չէ Պուտիլինի «Քառասուն տարի գողերի և մարդասպանների մեջ» նոթի վրա։ Յուզեֆովիչը այն հորինել է սկզբիչ մինչև վերջ։ Վեպի առաջին տարբերակը, հրապարկվել է 1994 թվականին Պերմում, «Յոթ աստղերի նշան» անվանումով։ «ժամադրությունների տունը» հրապարակվել է 2001 թվականին՝ «Վագրիուս» հրատարակչությունում։ Վեպը թարգմանվել է գերմաներեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներով[1]։

Քննադատություն խմբագրել

Քննադատների կարծիքով «Ժամադրությունների տունը», համեմատած այլ վեպերի հետ, մոտ է օրինակելի դետեկտիվին։ Գործողությունների մեծ մասը տեղի է ունեցել եկամտաբեր տան մոտակայքում՝ կտրուկ ընդգծելով կասկածյալների շրջանակը։ «Անգլիական իրական դետեկտիվ սյուժե», այսպես է բնութագրել այն Վլադիմիր Բերեզինը[2]։

Ելենա Իվանիցկայան աշխատության մեջ հայտնաբերել է Ֆեոդոր Դոստոևսկու՝ «Ոճիր և պատիժ» վեպից մեջբերումներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել