Լևոն Մերուժանի Ժամագործյան (հունիսի 16, 1962(1962-06-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ։

Լևոն Ժամագործյան
Ծնվել էհունիսի 16, 1962(1962-06-16) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ, վնասվածքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Լևոն Ժամագործյանը ծնվել է 1962 թվականին Երևանում, օդաչու Մերուժան Ժամագործյանի ընտանիքում։ 1990 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 1998 թվականից աշխատում է ԵՊԲՀ ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում[1]։

Ստեղծագործություններ և ճանաչում խմբագրել

Աշխատանքները վերաբերում են պատերազմների ժամանակ ականապայթյունային վնասվածքներով վիրավորների բուժօգնության կազմակերպմանը։ 2000 թվականից բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ԳԱ պատվավոր պրոֆեսոր է։

  Տարիներ շարունակ հավաքել եմ «Բոինգ-737». խցիկը պատրաստ է արդեն։ Ինչո՞ւ… Ես մաս-մաս հավաքել եմ իմ երազանքը։ Այդպես ես մոտ եմ երկնքին։ Ինչո՞ւ… Ինչու է մարդը նկարում, բանաստեղծություն գրում կամ երաժշտություն։ Չգիտեմ՝ ինչու։ Մի անգամ ինքնաթիռում խնդրեցի ուղեկցորդուհուն օդաչուին ասել, որ եթե Ժամագործյան ազգանունս իրեն ինչ-որ բան ասում է, ինձ թույլ տա մտնեմ խցիկ։ Քիչ անց ուղեկցորդուհին եկավ և ինձ հրավիրեց խցիկ։ Օդաչուն ասաց, որ հորս աշակերտն է եղել և շատ պարտական է նրան։ Քիչ անց խցիկ հրավիրեցին նաև կնոջս։ Երբ կինս մտավ խցիկ, բացականչեց՝ էս ոնց որ մեր տունը լինի։ …«Բոինգ-737»-ում ես իմ տանն եմ… Ու թռչում եմ։
- Լևոն Ժամագործյան[2]
 

Մրցանակներ խմբագրել

  • Պ. Էռլիխի արծաթե մեդալ (2003)

Երկեր խմբագրել

  • Պատերազմների և բնական աղետների ժամանակ մարդկային կորուստների մասին, Ե., 2000 (համահեղինակ)։
  • Ականապայթյունային վնասվածքներով վիրավորների բուժօգնության կազմակերպումը, Ե., 2000 (համահեղինակ)։
  • Պատերազմների և բնական աղետների ժամանակ մարդկային կորուստների մասին։ Մկրտչյան Մ. Է., Ժամագործյան Լևոն Մերուժանի, Գալստյան Սամվել Գալուստի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Երևան, Ա. հ., 2001:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Թռիչք
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Լևոն Ժամագործյան