Թվային ռեբուս[1], նաև թվաբանական ռեբուս[2][3], կրիպտոռիթմ[4] (cryptarithm[5][6]), ալֆամետիկ[4] (alphametic[5][6]), մաթեմատիկական գլուխկոտրուկ, հանրահաշվական գործողության օրինակ, որտեղ բոլոր թվերը կամ մի քանի թվեր փոխարինված են տառերով, աստղանիշներով կամ այլ խորհրդանիշներով։ Խնդիրը օրինակի սկզբնական գրառումը վերականգնելն է[3]։

Տեսակներ

խմբագրել

Կան թվային ռեբուսների մի քանի տեսակներ, օրինակ՝

  • Հաշվարկային գրառման մեջ թվերը փոխարինվում են տառերով. նույն տառերը համապատասխանում են նույն թվերին։ Տառերը կարող են կազմել գոյություն ունեցող բառերը։
  • Գրառման մեջ որոշ թվեր փոխարինված են «աստղանիշներով»։
  • Մեկ օրինակում կարելի է օգտագործել ինչպես տառեր, այնպես էլ «աստղանիշներ»։

Խնդիրը հաշվարկման ամբողջական գրառման վերականգնումն է։

Որոշ թվային ռեբուսներ ունեն լուծման մի քանի տարբերակներ։ Թվային ռեբուսները լուծելիս սովորաբար նախապայման է դրվում բոլոր հնարավոր տարբերակների ստուգումը։

Թվային ռեբուսներն օգտագործվում են դպրոցականների տրամաբանական մտածողությունը զարգացնելու համար, քանի որ դրանց լուծումը կառուցված է տրամաբանական դատողությունների վրա։

Օրինակ

խմբագրել

1924 թվականի հուլիսին Strand Magazine ամսագրում հրատարակված դասական օրինակ է[6][7]

 

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Кордемский, 1958, էջ 191
  2. Кордемский, 1958, էջ 193
  3. 3,0 3,1 Мочалов, 1980, էջ 5
  4. 4,0 4,1 Гарднер, 2009, էջ 123
  5. 5,0 5,1 Madachy, 1966, էջ 178
  6. 6,0 6,1 6,2 Torsten Sillke. «Alphametics and Cryptarithms». Fakultät für Mathematik | Universität Bielefeld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. H. E. Dudeney, in Strand Magazine vol. 68 (July 1924), pp. 97 and 214.

Գրականություն

խմբագրել
  • М. Гарднер Лучшие математические игры и головоломки, или самый настоящий математический цирк / пер. с англ. М. И. Антипина. — М.: АСТ, Астрель, 2009. — С. 123. — 255 с. — ISBN 978-5-17-058244-0 (АСТ)
  • Б. А. Кордемский Математическая смекалка. — М.: ГИФМЛ, 1958. — С. 189-194.
  • Л. П. Мочалов Головоломки. — М.: Наука. Главная редакция физико-математической литературы, 1980. — 128 с. — (Библиотечка «Квант»).
  • Joseph S. Madachy Mathematics on Vacation. — New York: Charles Scribner's Sons, 1966. — P. 178-200.