Թվային հայելային ֆոտոխցիկ
Թվային հայելային խցիկ, DSLR (անգլ.՝ Digital single-lens reflex camera), թվային ֆոտոխցիկ, որը ստեղծված է միաթաղանթ հայելային ֆոտոապարատի սկզբունքի հիման վրա։ Այն օգտագործում է կինոժապավեն։ Թվային հայելային ֆոտոխցիկ հասկացությունը ենթադրում է միաթաղանթ խցիկ, քանի որ երկթաղանթը այդքան էլ կիրառելի չէ։

Ստեղծման պատմություն խմբագրել
Անշարժ պատկերի ֆիքսման համար շարժական էլեկտրոնային սարքեր ստեղծելու փորձերը սկսվեցին 1969 թվականին՝ լիցքային կապի ստեղծման պահից ի վեր[1]։ Սակայն առաջին հայելային ֆոտոապարատները (Still Video Camera) թվային չէին, քանի որ հիմնված են պատկերի անալոգային ֆիքսման վրա[2][3]։
Առաջին հայելային թվային ֆոտոխցիկ կարելի է համարել հիբրիդային Electro-Optic Camera սարքը, նախագծված Kodak ընկերության կողմից և ԱՄՆ-ի կառավարության պատվերով։ Հիմքում օգտագործվել է Canon New F-1 տեսախցիկը[4][5]։ Սարքը կառուցվել է Kodak ընկերության կողմից մեկ տարի առաջ ստեղծված M1 սև-սպիտակ ccd թվային ֆոտոդիոդների հիման վրա, որի չափսը առաջին անգամ գերազանցել է 1 մեգապիկսելը։ Այն տեղադրվել է հետևի շարժական կափարիչի բլոկի վրա։ 1988 թվականին թողարկվել է առաջին օրինակը, որը փորձարկվել է պարապուրդի զինվորականների կողմից։ Հետագայում ստեղծվել է ևս երկու նման տեսախցիկներ՝ Tactic Camera, զինվորական կարիգների համար[4]։
Ստացված հիբրիդները երևացին շատ կոպիտ, աշխատել նրանց հետ դժվար էր և ահհարմար, հաջորդ փուլով մեկ տարի անց սկսվեց "IRIS" ֆոտոլրագրողների համար և Hawkeye II-ը զինվորականների համար նախագծերի մշակումը[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «The Nobel Prize in Physics 2009» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-08-ին։ Վերցված է 2009-10-06
- ↑ «CANON RC-701 STILL VIDEO CAMERA»։ 1986 (անգլերեն)։ Digicamstory։ Վերցված է 2014-02-04
- ↑ «Nikon QV-1000C»։ Best of the Rest (անգլերեն)։ Nikon։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2014-01-21
- ↑ 4,0 4,1 «The Electro-Optic Camera»։ The World's First DSLR (անգլերեն)։ James McGarvey։ Վերցված է 2014-01-18
- ↑ «1987»։ 1980s (անգլերեն)։ Digicamstory։ Վերցված է 2014-02-06
- ↑ «KODAK HAWKEYE II INTEGRATED IMAGING ACCESSORY DIGITAL CAMERA - 1989»։ 1980s (անգլերեն)։ Digicamstory։ Վերցված է 2014-02-07