Թռչնակերպ ռիտոն
Թռչնակերպ ռիտոն, Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներից, որը թվագրվում է մ․թ․ա․ 8-7-րդ դարերով։ Հայտնաբերվել է Բջնիի տարածքից։
Թռչնակերպ ռիտոն | |
---|---|
Հայաստանի պատմության թանգարան | |
նյութ | Կավ |
ստեղծման վայր | Բջնի |
Ռիտոնների տեսակներ խմբագրել
«Ռիտոն» անվանումն առաջացել է հունարեն «եղջյուր» բառից։ Ռիտոններ (պտյակներ) պատրաստվել են մետաղից, կավից, եղջյուրից, զարդապատվել են բարձրաքանդակներով և փորագրություններով։ Կենդանու գլխի պատկերով ավարտվող կարճ, լայն ռիտոնները բնորոշ են հին հունական արվեստին։ Ասիական տիպի ռիտոնները երկարավուն են, վերջույթում` քանդակապատկերներով[1]։
Նկարագրություն խմբագրել
Բազմագույն նկարազարդումով թռչնակերպ, գունազարդ անոթ է` գլանաձև ոտքով։ Թռչունն ունի ուռուցիկ իրան, փոքր գլուխ` ընդգծված ռելիեֆ աչքերով, կլոր կտուց և տափակ պոչ։ Անոթի մակերեսը անգոբապատ է։ Իրանի վերին կեսը, վիզն ու գլուխը բաց կրեմագույն են, ոտք-նստուկը, իրանի ստորին հատվածը, կտուցի ծայրը և պոչը ուրարտական խեցեղենին բնորոշ կարմրափայլով են։ Թռչունի թևերն ու մեջքը հարդարված են կարմիր և սև ներկով արված շախմատաձև զարդանախշով, մեջքի կենտրոնը և պոչը՝ զիգզագներով։ Կրծքամասի և վզի վրա պահպանվել են բազմագույն նախշազարդման հետքեր։ Հեղուկը անոթի մեջ լցվում է սնամեջ ոտքով և թափվում թռչնի կտուցի մեջ բացված ծորանով[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Էրեբունի թանգարան․ Հուշանվերների կրպակ». .erebuni.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ ՈՒրարտու։ Վանի թագավորություն։ Գտածոներ Հայաստանի ուրարտական հնավայրերից. Երևան: Հայաստանի պատմության թանգարան. 2018. էջ 271.