Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարների ցանկ
Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը կրում է թուրքերեն Hava Kuvvetleri Kurmay Başkanı տիտղոսը, որը հայերեն թարգմանվում է Ռազմաօդային ուժերի շտաբի պետ և Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարների զինվորական կոչումը խմբագրել
Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարները կրում են բանակի գեներալ (թուրքերեն՝ Orgeneral, օրգեներալ) զինվորական կոչումը։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարների ցուցակի աղբյուրը խմբագրել
Ստորև բերված ցուցակը համապատասխանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի պաշտոնական համացանցային կայքի տվյալներին[1]։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարների մասին որոշ տվյալներ խմբագրել
1944 թվականի փետրվարի 5-ին նշանակվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի առաջին գլխավոր հրամանատարը՝ բանակի գեներալ Զեքի Դողանը։ Այդ պաշտոնում 1944 թվականից առայսօր պաշտոնավարել են 31 բարձրագույն զինվորականներ։ Ի դեպ, 1920 թվականից առայսօր պաշտոնավարած Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի թիվն ավելի փոքր է՝ 29: Ներկայումս Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն է բանակի գեներալ Աբիդին Ունալը, որն այդ պաշտոնը ստանձնել է 2015 թվականի օգոստոսի 14-ից՝ հաջորդելով բանակի գեներալ Աքըն Օզթյուրքին։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարների ցուցակը խմբագրել
Սույն ցուցակն ընդգրկում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարներին՝ 1944 թվականից առայսօր։
# | Հրամանատարը | Լուսանկարը | Պաշտոնավարման սկիզբը | Պաշտոնավարման ավարտը |
---|---|---|---|---|
1 | Բանակի գեներալ Զեքի Դողան | 5 Փետրվարի 1944 | 7 Հունիսի 1950 | |
2 | Բանակի գեներալ Մուզաֆեր Գյոքսենին | 12 Հունիսի 1950 | 20 Ապրիլի 1953 | |
3 | Բանակի գեներալ Ֆեվզի Ուչաներ | 21 Ապրիլի 1953 | 23 Սեպտեմբերի 1957 | |
4 | Կորպուսային գեներալ Համդուլա Սուփհի Գյոքեր | 17 Հոկտեմբերի 1957 | 8 Մայիսի 1959 | |
5 | Բանակի գեներալ Թեքին Արըբուրուն | 1 Մայիսի 1959 | 27 Մայիսի 1960 | |
6 | Կորպուսային գեներալ Իհսան Օրգուն | 27 Մայիսի 1960 | 4 Օգոստոսի 1960 | |
7 | Կորպուսային գեներալ Իրֆան Թանսել | 5 Օգոստոսի 1960 | 1 Հունիսի 1961 | |
8 | Դիվիզիայի գեներալ Սյուլեյման Թուլգան | 1 Հունիսի 1961 | 19 Հունիսի 1961 | |
9 | Բանակի գեներալ Իրֆան Թանսել | 19 Հունիսի 1961 | 16 Օգոստոսի 1968 | |
10 | Բանակի գեներալ Ռեշաթ Մաթեր | 16 Օգոստոսի 1968 | 30 Օգոստոսի 1969 | |
11 | Բանակի գեներալ Մուհսին Բաթուր | 30 Օգոստոսի 1969 | 25 Օգոստոսի 1973 | |
12 | Բանակի գեներալ Էմին Ալփքայա | 25 Օգոստոսի 1973 | 5 Մարտի 1976 | |
13 | Կորպուսային գեներալ Ջեմալ Էնգին | 24 Ապրիլի 1976 | 23 Հուլիսի 1976 | |
14 | Բանակի գեներալ Էթհեմ Այան | 23 Հուլիսի 1976 | 21 Օգոստոսի 1978 | |
15 | Բանակի գեներալ Թահսին Շահինքայա | 21 Օգոստոսի 1978 | 6 Դեկտեմբերի 1983 | |
16 | Բանակի գեներալ Հալիլ Սյոզեր | 6 Դեկտեմբերի 1983 | 22 Օգոստոսի 1986 | |
17 | Բանակի գեներալ Ջեմիլ Չուհա | 22 Օգոստոսի 1986 | 22 Օգոստոսի 1988 | |
18 | Բանակի գեներալ Սաֆթեր Նեջիօղլու | 22 Օգոստոսի 1988 | 20 Օգոստոսի 1990 | |
19 | Բանակի գեներալ Սիյամի Թաշթան | 20 Օգոստոսի 1990 | 20 Օգոստոսի 1992 | |
20 | Բանակի գեներալ Հալիս Բուրհան | 20 Օգոստոսի 1992 | 18 Օգոստոսի 1995 | |
21 | Բանակի գեներալ Ահմեթ Չյորեքչի | 18 Օգոստոսի 1995 | 28 Օգոստոսի 1997 | |
22 | Բանակի գեներալ Իլհան Կըլըչ | 28 Օգոստոսի 1997 | 25 Օգոստոսի 1999 | |
23 | Բանակի գեներալ Էրգին Ջելասին | 25 Օգոստոսի 1999 | 23 Օգոստոսի 2001 | |
24 | Բանակի գեներալ Ջումհուր Ասպարուք | 23 Օգոստոսի 2001 | 27 Օգոստոսի 2003 | |
25 | Բանակի գեներալ Իբրահիմ Ֆըրթընա | 27 Օգոստոսի 2003 | 25 Օգոստոսի 2005 | |
26 | Բանակի գեներալ Ֆարուք Ջյոմերթ | 25 Օգոստոսի 2005 | 23 Օգոստոսի 2007 | |
27 | Բանակի գեներալ Այդողան Բաբաօղլու | 23 Օգոստոսի 2007 | 25 Օգոստոսի 2009 | |
28 | Բանակի գեներալ Հասան Աքսայ | 25 Օգոստոսի 2009 | 29 Հուլիսի 2011 | |
29 | Բանակի գեներալ Մեհմեթ Էրթեն | 4 Օգոստոսի 2011 | 22 Օգոստոսի 2013 | |
30 | Բանակի գեներալ Աքըն Օզթյուրք | 22 Օգոստոսի 2013 | 14 Օգոստոսի 2015 | |
31 | Բանակի գեներալ Աբիդին Ունալ | 14 Օգոստոսի 2015 | Պաշտոնավարում է |
Տես նաև խմբագրել
- Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի ցանկ
- Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարների ցանկ
- Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարների ցանկ
- Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարների ցանկ
- Թուրքիայի առափնյա պահպանության ուժերի հրամանատարների ցանկ
- Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալների ցանկ
- Türk Sahil Güvenlik Komutanları ցանկ
- Թուրքիայի 1-ին դաշտային բանակի հրամանատարների ցանկ
- Թուրքիայի 2-րդ դաշտային բանակի հրամանատարների ցանկ
- Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի հրամանատարների ցուցակը
- Թուրքիայի Էգեյան դաշտային բանակի հրամանատարների ցանկ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.