Թուրիա Շաուի
Թուրիա Շաուի (արաբ․՝ ثريا الشاوي, ֆր.՝ Touria Chaoui, դեկտեմբերի 14, 1936, Ֆես, Մարոկկո - մարտի 1, 1956, Կասաբլանկա, Մարոկկո)[1], եղել է առաջին արաբ կին օդաչուն[1]։
Թուրիա Շաուի ثريا شاوي | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1936 |
Ծննդավայր | Ֆես, Մարոկկո |
Մահացել է | մարտի 1, 1956 (19 տարեկան) |
Մահվան վայր | Կասաբլանկա, Մարոկկո |
Քաղաքացիություն | Մարոկկո |
Մայրենի լեզու | լիբիա-բերբերական լեզուներ |
Մասնագիտություն | օդաչու |
Վաղ տարիներ
խմբագրելԹուրիա Շաուին ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 14-ին Աբդելվահիդի և Զինայի ընտանիքում։ Հայրը թատերական ռեժիսոր է եղել[2] և լրագրող[1]։ Թուրիան կրտսեր եղբայր ուներ՝ Սալլախը, որը ֆրանսիական Վիշի քաղաքում նկարիչ էր[2]։ 1948 թվականին ընտանիքը Ֆեսից տեղափոծվել է Կասաբլանկա[2]։ Նույն թվականին նա նկարահանվել է ֆրանսիացի ռեժիսոր Անդրե Զվոբադայի «Յոթերորդ դարպասներ» կինոնկարում[1]։ Ադ կինոնկարը թողարկվել է երկու տարբերակով՝ ֆրանսիական և արաբական։ Երկրորդ տարբերակը, որտեղ նկարահանվել է Թուրիան, չի պահպանվել[2]։
Կարիերա
խմբագրել1950 թվականին հայրը Թուրիային գրանցել է Մարոկոյի Թիլ Մելիլի օդաչուական դպրոցում[2]։ Դպրոցում կարող էին սովորել միայն ֆրանսիացի զինվորականները, և մարոկկացիների՝ հատկապես կանանց ուսման համար պայմաններ չկային։ Թուրիայի դպրոց ընդունվելը դժգոհության ալիք է բարձրացրել։ Դպրոցում ընդունել են աղջկա դիմումը, այն հույսով, որ նա շուտով կհրաժարվի ուսումից[2]։ Աղջիկը սովորել է մեկ տարի և 15 տարեկանում ստացել օդաչուի վկայական[2]։ Որպես առաջին արաբ կին օդաչուի Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ V-ը հրավիրել է Թուրիային ընդունելության[1]։
Մահ
խմբագրել1954 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Թուրիայի վրա երկու անհաջող մահափորձ էր կատարվել[3]։ 1956 թվականի մարտի 1-ին Թուրիա Շաուին սպանել են երկու անգամ կրակելով գլխին[2][3]։ Նրան թաղել են Կասաբլանկայում[2]։ Նրա սպանության մի քանի վարկած կա, բայց սպանությունը այդպես էլ չի բացահայտվել[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Touria Chaoui - Morocco - Women Of Aviation's History». Women Of Aviation's History (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հուլիսի 25. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «The Amazing Aviatrix of Wartime Casablanca». Narratively. 2015 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 3,0 3,1 Bihmidine, Omar (2014 թ․ փետրվարի 10). «Was the First Moroccan, Arab Woman Pilot Murdered by France?». Morocco World News. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.