Թունիսի կենտրոնական բանկ
Թունիսի Կենտրոնական բանկ, Թունիսում գտնվող կենտրոնական բանկն է։ Թունիսի կենտրոնական բանկի ներկայիս կառավարիչը Մարուան Աբասին է, ով փոխարինեց Չեդլի Այարիին 2018 թվականի փետրվարի 16-ին[2]։
Տեսակ | Կենտրոնական բանկ |
---|---|
Երկիր | Թունիս |
Տեղագրություն | 100% պետական սեփականություն[1] |
Հիմնադրված է | սեպտեմբերի 19, 1958 |
Պաշտոնական կայք |
Պատմություն
խմբագրելԹունիսն անկախություն է ձեռք բերել 1956 թվականին։ Թունիսի Կենտրոնական բանկը ստեղծվել է երկու տարի անց՝ 1958 թվականին։ 1958 թվականի դեկտեմբ ամսին նորաստեղծ Թունիսյան դինարը բաժանվեց ֆրանսիական ֆրանկից։ Բանկում գործում է փողի թանգարան, որտեղ ներկայացված է հայտնաբերված Կարթագենյան մետաղադրամների հավաքածուն։
Թունիսում պատմականորեն ցածր գնաճ է նկատվել։ 2000-2010 թվականներին Թունիսյան դինարը պակաս անկայուն էր, քան հարևան նավթ ներմուծող երկրների՝ Եգիպտոսի և Մարոկկոյի արժույթները։ 2007-2008 թվականների ֆինանսական տարում, Թունիսում գնաճը կազմել է 4,9%, իսկ 2008-2009 թվականների ֆինանսական տարում Թունիսում գնաճը կազմել է 3,5%։
Գործառնություններ
խմբագրելԹունիսի Կենտրոնական բանկն ունի 12 մասնաճյուղեր։
Կառավարիչներ
խմբագրելՀիմնադրման պահից ի վեր Թունիսի Կենտրոնական բանկը ղեկավարում են հետևյալ նահանգապետերը[3]՝
- 1958 թ սեպտեմբերի 30-1970թ նոյեմբերի 9՝ Հեդի Նուիրա,
- 1970թ նոյեմբերի 10- 1972թ փետրվարի 18՝ Ալի Զուաուի,
- Մարտի 4 1972թ – մայիսի 7 1980թ՝ Մոհամեդ Գենիմա,
- Մայիսի 8 1980թ – հուլիսի 11 1980թ՝ Աբդելազիզ Մատարի,
- Հուլիսի 12 1980թ-մարտի 14 1986թ՝ Մոնսեֆ Բելհոջա,
- Մարտի 15 1986թ – հոկտեմբերի 26 1987թ՝ Մոհամմեդ Շիրի,
- 1987 թվականի հոկտեմբերի 27-1990 թվականի մարտի 2՝ Իսմայիլ Հելիլ
- 1990 թվականի մարտի 3-2001 թվականի հունվարի 22՝ Մոհամեդ Էլ-Բեջի Համդա,
- 2001 թվականի հունվարի 23 – 2004 թվականի հունվարի 13՝ Մոհամեդ Դաուաս,
- Հունվարի 14 2004թ -հունվարի 16 2011թ՝ Թաուֆիկ Բակկար,
- Հունվարի 17 2011թ -հունիսի 27 2012թ՝ Մուսթաֆա քամել Նաբլի,
- 23 հուլիսի 2012-14թթ - փետրվարի 2018թ՝ Չեդլի Այարի,
- Փետրվարի 16 2018թ - փետրվարի 15 2024թ՝ Մարուան Աբասի,
- Փետրվարի 15 2024թ՝ Ֆեթի Զուհաիր Նուրի[4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Weidner, Jan (2017). «The Organisation and Structure of Central Banks» (PDF). Katalog der Deutschen Nationalbibliothek.
- ↑ «Marouane Abassi named Tunisia central bank governor». huffpostmaghreb. 2018 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Tunisie: Qui sont les 13 gouverneurs de la Banque centrale?». Leaders (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
- ↑ https://www.voaafrica.com/a/tunisia-s-president-appoints-new-central-bank-governor/7488910.html