Թումլու ամրոց
Թումլու ամրոց (Թումլու բերդ), բերդ Կիլիկիայում, Անարզաբա քաղաքի մոտ։ Կառուցվել է Լևոն Բ թագավորի օրոք, զառիթափ լանջերով դժվարամատչելի բարձունքի վրա։ Աշտարակներով ուժեղացված պարիսպներն ունեն տեղանքից բխող անկանոն հատակագիծ։ Դրանց շրջադարձումների ու բուրգերի տեղերն ընտրված են եղել այնպես, որ ապահովել են թևային մարտ վարելու հնարավորությունը, սակավաթիվ զորախմբով՝ ամրոցի պաշտպանությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 239)։ |