Թոռնիկ (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թոռնիկ (այլ կիրառումներ)

Թոռնիկ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն թոռն բառից։ Թոռն անվան փաղաքշական ձևն է։ Այս անվանը համազոր են Բալա, Ձագիկ անձնանունները[1]։

Թոռնիկ
Թոռնիկ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԹոռն, Բալա, Ձագիկ
Կապված հոդվածներ«Թոռնիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Թոռնիկ Բագրատունի, ում որդին 851 թվականին մասնակցել է արաբ զորավար Մուսեի դեմ պատերազմին։
  • Թոռնիկ Տարոնեցի, որդի Απογάνεμ-ի, եղբայր Վահանի և Սմբատի, ով հոր մահից հետո ժառանգեց Տարոնի երկիրը[2]։
  • Թոռնիկ, հսկա հասակով հայ[3]։
  • Թոռնիկ զորավար, ով վրացի կայսեր հրամանով գնաց ապստամբ Վարդ Սիկլառոսի դեմ կռվելու (10-րդ դար)[4]։
  • Թոռնիկ Ա Արծրունի, որդի Խեդենիկի և Աբդլմսեհի․ տեր Ամիւկի[5]։
  • Թոռնիկ, պատրիկ։ Ապստամբեց հունաց Մոնոմախոս կայսեր դեմ և ջարդելով հունական բանակները, հասավ մայրաքաղաքի պատերի տակ և պաշարեց Կոստանդնուպոլիսը (1047)։ Հույները խարդախությամբ կուրացնում են նրան։ Հունաց պատմության մեջ հայտնի է Լևոն Թոռնիկ անվամբ[6]։
  • Թոռնիկ Ա Մամիկոնյան, որդի Մուշեղի, Սասունի հունադավան հայ իշխան[7]։
  • Թոռնիկ Բ, իշխան Արծրունյաց, որդի Աբդլմսեհի, թոռն Թոռնիկ Ա-ի, հայր Թադեոս մեծ իշխանի և եղբայր Դավիթ, Ստեփանոս և Գրիգոր կրոնավորների (10-րդ դար)[8]։
  • Թոռնիկ Բ, որդի Չորտուանելի Գ, որդւոյ Վիգեն իշխանի Սասնոյ, ի կնոջեն Վանենի, եղբայր Վասիլի և Շահնշահի, իշխան Սասնոյ[9][10][11]։
  • Թոռնիկ Գ, որդի Թադեոս մեծ իշխանի և պապ Դավիթ Ա կաթողիկոսի Աղթամարայ (12-րդ դար)[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 312-314 — 682 էջ։
  2. Չամչյան Բ․, 726, 817
  3. Տեր Սահակյան «Հայ կայսերք», Բ 88, 468
  4. Ասող․ Գ․ ժե
  5. Արծր․ Դ․ ժբ․ Հաւաք․ 36․
  6. Գելցեր․ Հմռ․ Բիւզ․ պատմ․ էջ 287
  7. Ուռհ․ 130, 131
  8. 8,0 8,1 Արծր․ Դ․ ժբ․ Հաւաք․ 37
  9. Ճանիկյան «Հնութ․ Ակնայ 77»
  10. Հայապ․ 391, 394
  11. Թորոս աղբ․ Բ․ 312