Թոմի Դանիել Ջոն Քոնուեյ (անգլ.՝ Tommy Daniel John Conway; ծնվ.2002 թ. օգոստոսի 6, Թոնտոն, Հարավարևմտյան Անգլիա) — շոտլանդացի ֆուտբոլիստ,ով խաղում է անգլիական «Բրիստոլ Սիթի» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի հարձակվողի դիրքում։

Ակումբային կարիերա

խմբագրել

Քոնուեյը «Բրիստոլ Սիթի» ակումբի շրջանավարտ է։ 2020 թվականի հոկտեմբերին նա վարձավճարով տեղափոխվեց «Բաթ Սիթի»[1]։ Հոկտեմբերի 6-ին «Օքսֆորդ Սիթի»-ի դեմ խաղում Թոմին իր նորամուտը նշեց ակումբի կազմում[2]: Հաջորդ տուրում «Բիլերիկայի» դեմ խաղում նա իր դեբյուտային դուբլը գրանցեց Ազգային լիգայում:

Վարձավճարից վերադառնալուց հետո 2021 թվականի ապրիլի 5-ին Քոնուեյը իր դեբյուտը նշեց Չեմպիոնշիփում՝ «Քովենթրի Սիթի» -ի դեմ խաղում[3]: Մայիսի 1-ին «Միլվոլ»-ի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը ակումբի կազմում.2022 թվականի օգոստոսին նա ճանաչվել է Չեմպիոնշիփի ամսվա լավագույն երիտասարդ խաղացող։ Մրցաշրջանի ավարտին նա բոլոր մրցաշարերում խփել էր 12 գոլ: 2024 թվականի ապրիլին նա ճանաչվեց «Բրիստոլ Սիթի»-ի տարվա լավագույն երիտասարդ խաղացող :

Միջազգային կարիերա

խմբագրել

Ծնվել է Թոնտոնում,Անգլիա, նա իրավունք ուներ խաղալ Շոտլանդիայի ազգային հավաքականում՝ շնորհիվ իր հորական պապի: 2024 թվականի հունիսի 7-ին Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում Քոնուեյը իր նորամուտը նշեց Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Бат Сити VS. Биллерикей 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020-10-10. Վերցված է 2024-06-13-ին.
  2. «Оксфорд Сити VS. Бат Сити 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020-10-06. Վերցված է 2024-06-13-ին.
  3. «Ковентри Сити VS. Бристоль Сити 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021-04-05. Վերցված է 2024-06-13-ին.