Թոմաս Շնաուց (անգլ.՝ Thomas Schnauz , Նյու Ջերսի), ամերիկյան հեռուստատեսության պրոդյուսեր և սցենարիստ: Նրա աշխատանքներն են «Գաղտնի նյութեր», «Միայնակ սլաքներ», «Գիշերում գողացող», «Հնձվոր», «Ամբողջ ծանրությամբ» և «Ավելի լավ է զանգեք Սոլին» սերիալները:

Թոմաս Շնաուց
Ծննդավայր՝Նյու Ջերսի
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային պրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր
IMDb։ID 1041475

Անձնական կյանքԽմբագրել

Շնաուցը ծնվել է Նյու Ջերսիում[1]։ Նա հաճախել է Նյու Յորքի համալսարանի Տիշ արվեստի դպրոցը, որտեղ առաջին անգամ հանդիպել է համակուրսեցուն՝ Վինս Գիլիգանին։ Շնաուցը ավարտել է Տիշը 1988 թվականին[2]։

ԿարիերաԽմբագրել

Շնաուցը սկսել է իր կարիերան տարբեր արտադրական աշխատանքներում։ Նրա առաջին սցենարը կոչվել է «Spirits in Passing»։ Այնուհետև նա ի վերջո, միացավ Վինս Գիլիգանին ու սկսեց աշխատել «Գաղտնի նյութեր» և նրա սփին-օֆֆ՝ «Միայնակ սլաքները» սերիալների սցենարիստների կազում: Նա նաև 2008 թվականի «Օտիս» և« Վարակ» հեռուստատեսային ֆիլմերի սցենարների համահեղինակն էր։ 2010-ին նա վերամիավորվեց Գիլիգանի հետ «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալում, որտեղ նա մնաց մինչև 2013-ի շոուի ավարտը: Ներկայումս Շնաուցը աշխատում է որպես «Ավելի լավ է զանգեք Սոլին»[3] հեռուստասերիալի համանախագահ-գործադիր պրոդյուսեր և գրել է երրորդ «Նաչո» դրվագի սցենարը։ Նա նաև գրել և նկարահանել է շոուի առաջին սեզոնի նախավերջին դրվագ՝ «Պիմենտոն»-ը, որը արժանացել է գովասանքի քննադատների կողմից[4][5]։ 2015 թվականի ապրիլին հայտնել են, որ նրան նշանակել են «Ջեք և լոբու ցողուն» պատմության «վերաիմաստավորված հայացքի» սցենար գրելու համար, որտեղ պրոդյուսերը նաև կլինի Վինս Գիլիգանը[6]:

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Նա արժանացել է ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի երկու մրցանակի՝ 2012-ին[7] և 2013-ին[8] սցենարիստների կազմի համար։ 2012 թվականին նա նաև առաջադրվել է «Էմմի» մրցանակի դրամատիկական սերիալի լավագույն սցենարի համար՝ «Ամբողջ ծանրությամբ» սերիալի «Արտաբերիր իմ անունը»[9] դրվագի համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The Writers Room cast members»։ Sundance TV։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-07-ին։ Վերցված է ապրիլի 3, 2015 
  2. NYU Alumni Magazine: Credits
  3. Littleton Cynthia (դեկտեմբերի 20, 2013)։ «‘Breaking Bad’ Writers Join ‘Better Call Saul’ Staff»։ Variety։ Վերցված է փետրվարի 18, 2015 
  4. Bowman Donna (մարտի 30, 2015)։ «Better Call Saul: 'Pimento'»։ The A.V. Club։ Վերցված է ապրիլի 26, 2015 
  5. Sepinwall Alan (մարտի 30, 2015)։ «'Better Call Saul' - 'Pimento': Shut the door, have a seat»։ HitFix։ Վերցված է ապրիլի 26, 2015 
  6. Fleming Jr. Mike (ապրիլի 22, 2015)։ «Disney, ' Breaking Bad' Creator Vince Gilligan Taking Another Whack At Jack And The Beanstalk»։ Deadline Hollywood։ Վերցված է ապրիլի 26, 2015 
  7. 2012 Nominees & Winners, Writers Guild Awards - Writers Guild of America, West Archived 2015-05-12 at the Wayback Machine.
  8. 2013 Nominees & Winners, Writers Guild Awards - Writers Guild of America, West Archived 2015-09-01 at the Wayback Machine.
  9. «65th Primetime Emmys Nominees and Winners»։ Academy of Television Arts & Sciences։ Վերցված է ապրիլի 26, 2015