Թոմաս Բարնս (սեպտեմբերի 11, 1785(1785-09-11)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] - մայիսի 7, 1841(1841-05-07)[3]), անգլիացի լրագրող, խմբագիր։ Առավել հայտնի է իր «The Times» աշխատությունով, որը նա խմբագրել է 1817 թվականից մինչև իր մահը՝ 1841 թվականը[5]։ Նա հայտնի իր «The times» աշխատությունով, որը նա խմբագրել է 1817 թվականից մինչև իր մահը՝ 1841 թվականը։

Թոմաս Բարնս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1785(1785-09-11)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]
Մահացել էմայիսի 7, 1841(1841-05-07)[3] (55 տարեկան)
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
ԿրթությունՊեմբրոկ քոլեջ[4] և Քրիստոսի հիվանդանոց[4]
Մասնագիտությունլրագրող
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր

Կյանք և կրթություն խմբագրել

Բարնսը եղել է փաստաբան Ջոն Բարնսի և նրա կնոջ՝ Մերի Անդերսոնի ավագ որդին։ Մոր մահից հետո Բարնսին մեծացրել է տատիկը նախքան իր ուսումը Քրիստոսի հիվանդանոցում (Christ`s hospital) սկսելը:1902 թվականին դպրոցը տեղափոխվեց Հորշամ և անվանվեց նրա անունով։ Նա եղել է Լեյ Հանթի և Թոմաս Միտչելի ժամանակակիցը։ Այնտեղ Բարնսը գնաց Քեմբրիջի Փեմբրոք քոլեջ, որտեղ նա գերազանցեց իր ակադեմիական գիտելիքով։ Պամբրոքում սովորելիս Բարնսը ուսումնասիրել է դասականներ և 1808 թվականին ստացել իր գիտական կոչումը[6]։

Կարիերան ակադեմիական համարելով՝ Բարնսը ընդունեց իր ընտանիքի ցանկությունները և սկսեց իրավագիտության ոլորտում կարիերա՝ 1809 թվականին տեղափոխվելով Լոնդոն և մտնելով Ներքին Տաճար։ Աշխատելով իր նոր մասնագիտությամբ՝ Բարնսը միացավ հայտնի գրական շրջանակին, որի նշանավոր անդամներն էին Հանթը, Չարլզ Լամբը և Ուիլյամ Հազլիթը։ Բարնսը վայելում էր Վեսթ Էնդի զվարճանքները, և նա հաճախ էր տրվում ախորժակին, ինչը մեծապես վնասում էր իր ֆիզիկական տեսքը[7]։

Լրագրության կարիերան խմբագրել

Բարնսը իր իրավաբանական կարիերայով զարգացնում էր իր տաղանդը։ Նա համագործակցում էր Բարոն Ֆիլդի հետ, ով «The times» թատերական քննադատն էր։ Ֆիլդի միջոցով Բարնսը հանդիպեց Ջոն Ուոլթերին, ով շուտով Բարնսին ընդունեց որպես լրագրող, ով զեկուցում էր իրավական գործերի, քաղաքականության և թատրոնի մասին։ Ֆիլդի թոշակի անցնելուց հետո Բարնսը նրան նշանակեց որպես թատերական քննադատ, իսկ 1811 թվականին նա դարձավ խորհրդարանի աշխատակազմի անդամ։ Իր պարտականությունների շրջանակում նա գրել է մի շարք պառլամենտական էսքիզներ, որոնք հետագայում հավաքվել և տպագրվել են 1815 թվականին «Պառլամենտական դիմանկարներ» գրքում։ Այդ ժամանակ նա նաև տպագրել է Լեյ Հանթի «անգլ.՝ Examiner and the Reflector» հրատարակությունները[8]։

«The Times»ի խմբագիր խմբագրել

Ուոլթերի վստահությունը Բարնսի նկատմամբ դրսևորվեց, երբ 1815 թվականին Ուոլթերը լիազորեց նրան վերանայել վիճահարույց առաջատար հոդվածները, որոնք գրված էին անզուսպ Ջոն Ստոդդարտի կողմից, ով այդ ժամանակ թերթի խմբագիրն էր։ 1816 թվականի վերջին Ստոդդարտի աշխատանքից ազատվելուց հետո Բարնսը նշանակվեց նրա իրավահաջորդը որպես խմբագիր մինչև իր մահը։ Որպես խմբագիր՝ Բարնսը ավելի մեծ վերահսկողություն սկսեց թերթի նկատմամբ, քան իր նախորդները, և ստացավ թերթի սեփականության մասնաբաժինը։ Նա առաջատար հոդվածը դարձրեց թերթի կենտրոնական բաղադրիչ՝ վերլուծելով իրադարձությունները[9]։ 1819 թվականի օգոստոսին Պետերլուի կոտորածով նա սկսեց Վիգի ընդդիմությանը խորհրդարանում, որը հակասում էր իր նախորդներ դիրքորոշմանը։ Նա դարձավ Հենրի Բրոուգեմի մտերիմ ընկերը, ով տեղեկատվության կարևոր աղբյուր էր Բարնսի առաջատար հոդվածների համար[10]։

Բարնսի խմբագրության օրոք «The Times»-ի ազդեցությունը, շրջանակը և կարևորությունը մեծացավ հասարակական գործերում։ Հուզված այն ամենից, ինչ նա տեսավ Իռլանդիա կատարած ճանապարհորդության ընթացքում, Բարնսը դարձավ կաթոլիկ ազատագրման կրքոտ կողմնակիցը։ 1830-ականների սկզբին նրա թերթը ստացավ «The Thunderer» մականունը, որտեղ Ռոբերտ Փիլը հայտարարեց այն որպես «բարեփոխումների հզոր ջատագով», իսկ իր գործընկեր Լորդ Լինդհերստը նկարագրեց Բարնսին որպես «երկրի ամենահզոր մարդը»[11]։ Այդ ժամանակ էր, որ Բարնսը փոխվեց իր քաղաքական հայացքները, 1834 թվականին ընդդիմանալով «Աղքատ օրենքների փոփոխության մասին» օրենքին և վիճաբանելով Բրոգումի հետ։ Բարնսը վիճաբանում էր Լորդ Փալմերսթոնի հետ, ով շահարկում էր հասարակական կարծիքը՝ արտաքին գործերի նկատմամբ իր վերահսկողությունն ուժեղացնելու համար։ Փալմերսթոնը հրապարակոց ընտրված փաստաթղթեր, թողարկեց նամակներ, իրեն ավելի մեծ վերահսկողություն և հրապարակայնություն հաղորդելու համար՝ միևնույն ժամանակ խթանելով բրիտանական ազգայնականությունը[12]։

Անձնական կյանք խմբագրել

Չնայած Բարնսը երբեք չի ամուսնացել, նա ավելի քան երկու տասնամյակ հարաբերություններ է ունեցել Դինա Մերի Մոնդետի հետ ()։ Նրանք միասին ապրել են 1821-1836 թվականներին Լոնդոնի Նելսոն Սքուեր 49 հասցեում, իսկ հետո Լոնդոնի 25 Սոհո հրապարակում։ 1841 թվականին Բարնսի մահից հետո Դինա Մոնդեթը շարունակեց ապրել Սոհոյի հրապարակում գտնվող իրենց տանը մինչև իր մահը՝ 1852 թվականը, որից հետո նրան թաղեցին Բարնսի կողքին՝ Քենսալ Գրին գերեզմանատանը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Cambridge Alumni DatabaseUniversity of Cambridge.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Garnett R. Barnes, Thomas (1785-1841) (DNB00) // Dictionary of National Biography / L. Stephen, S. LeeLondon: Smith, Elder & Co., 1885.
  5. Brake, Laurel; Demoor, Marysa, eds. (2009). «Barnes, Thomas». Dictionary of Nineteenth-century Journalists in Great Britain and Ireland. Academia Press. էջ 39. ISBN 9789038213408.
  6. Gordon Phillips, "Barnes, Thomas (1785–1841)", in The Oxford Dictionary of National Biography, H.C.G. Matthew and Brian Harrison, eds. (Oxford: Oxford University Press, 2004), vol. 3, p. 1013.
  7. History of The Times, vol. 1: "The Thunderer" in the Making (London: Printing House Square, 1935), p. 198.
  8. Phillips, op cit.
  9. History of The Times, op cit, pgs. 159, 175, 391.
  10. Phillips, History of The Times, p. 256.
  11. Roy Jenkins, Portraits and Miniatures p. 176
  12. Laurence Fenton, "Origins of Animosity: Lord Palmerston and The Times, 1830–41." Media History 16.4 (2010): 365–378; Fenton, Palmerston and The Times: foreign policy, the press and public opinion in mid-Victorian Britain (2013).
  13. Phillips, op cit, p. 1014.

Գրականություն խմբագրել