Թյուրիմացություն (ռուս.՝ Недоразумение), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ[1], որը նկարահանվել է 1986 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Մուլտֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Լյուդմիլա Կոշկինան է. այն նկարահանվել է ըստ Օլեգ Բունդուրի բանաստեղծության։ Տևողությունը 2.5 րոպե է։

Թյուրիմացություն
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել
ՌեժիսորԼյուդմիլա Կոշկինա
ՀնչյունավորումԱլեքսանդր Ֆիլիպենկո
ԵրաժշտությունԱլեքսանդր Կլևիցկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն150 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել

Ուրախ կարուսել № 18 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երկրորդն է։

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմ անձրևի մասին է, որը մարդկային տեսքով շրջում էր քաղաքով և ջրում էր փողոցները, տները և անցորդներին։ Հանկարծ նա տեսնում է փոքրիկ ցուցանակ, որի վրա գրված է՝ «Սիզամարգով չքայլել», շատ է զարմանում և չի թրջում սիզամարգը։ Արևը ծագում է հողի վրա և սկսում է պայծառ փայլել սիզամարգի խոտի վրա, որն առանց ջրի սկսում է դեղնել ու թառամել, ի վերջո, ամբողջ խոտը չորանում է, և սիզամարգի փոխարեն մնում են տապից խանձված հողի կտորներ։

Նկարահանող խումբ խմբագրել

ռեժիսոր և սցենարի հեղինակ Լյուդմիլա Կոշկինա
անիմատոր Նատալյա Բոգոմոլովա
կոմպոզիտոր Ալեքսանդր Կլևիցկի
տեքստ կարդում է Ալեքսանդր Ֆիլիպենկո

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել