Կարպիս Թյուլպենտճյան (1894, Բաբերդ, Թուրքիա - 1927, Մարսել), հայ բժիշկ։

Կարպիս Թյուլպենտճյան
Ծնվել է1894
ԾննդավայրԲաբերդ, Թուրքիա
Մահացել է1927
Մահվան վայրՄարսել
ԿրթությունԿա­րին քա­ղա­քի Կար­միր վա­նուց ժա­ռան­գա­վո­րաց վար­ժա­րա­ն
Կեդ­րո­նա­կան, նաև Էսա­յան վար­ժա­րան
­Կ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նի դե­ղա­գոր­ծա­կան բաժ­ին
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԲե­րա թա­ղա­մա­սի դե­ղա­գործ
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Կարպիս Թյուլպենտճյանը ծնվել է 1894 թվականին, Էրզրումի նահանգի Բա­բեր­դի գա­վա­ռի կենտրոն Բա­բերդ քաղաքում։ 1896 թվականի ջարդի ժամանակ կորցրել է ծնողներին։ 1903-1906 թվականներին սովորել է Կարին քաղաքի Կարմիր վանուց ժառանգավորաց վարժարանում։

1906 թվականին փոխադրվել է Կ. Պոլիս և սովորել Կեդրոնական, ապա Էսայան վարժարաններում։

Ուսանել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանի դեղագործական բաժնում։ Նյութական պայմանների պատճառով ուսումը թողել է թերավարտ։ Կ. Պոլսի Բերա թաղամասում դեղագործ է աշխատել։ Եղել է ՀՅԴ անդամ։

1914 թվականին դաշնակցական լինելու պատճառով, ենթարկվել է թուրքական ոստիկանության հետապնդումներին։ Սկզբում թաքնվել է ոստիկանությունից, ապա գործել է կեղծանունով։

1914 թվականին, Առա­ջին աշ­խար­համարտի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և Մաքրիգյուղում (Բաքըրքեոյ) զինվորական դեղագործ ծառայել։

1918 թվականին, պատերազմն ավարտվելուց հետո իր հորեղբորորդի Ա. Բաբերդյանի և Պ. Եմենիճյանի հետ լծվել է որբահավաքության ազգանվեր, սակայն հույժ վտանգավոր գործին, որ վարում էր Ա. Չագըրյանը։

1922 թվականի վերջերին Կ. Պոլսից անցել է Ֆրան­սիա, որտեղ դեղագործ է աշխատել։ Քայքայված առողջությունը վերականգնելու և կազդուրվելու նպատակով որոշ ժամանակ ապրել է Կիպրոսում։

Մահացել է 1927 թվականի փետրվարի 23-ին, Մար­սե­լում՝ 33 տարեկանում։

Գրականություն խմբագրել

Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, 1928, Փարիզ, 1929։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։