Թհագի (պատմվածք)

Վիկտոր Պելևինի պատմվածքը

«Թհագի» (ռուս.՝ «Тхаги»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որը լույս է տեսել 2010 թվականի հունիսին «Սնոբ» ամսագրում[1]։ Հետագայում ընդգրկվել է «Արքայախնձորի ջուր չքնաղ տիկնոջ համար» հեղինակային ժողովածուում (2010, դեկտեմբեր)։

Թհագի
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էհունիս 2010

Սյուժե

խմբագրել

«Արքայախնձորի ջուր չքնաղ տիկնոջ համար» ժողովածուի «Ստվերի դիտողը» պատմվածքի երկրորդական հերոս Բորիսը շարունակում է թհագի աղանդի անդամների՝ հնդկական Կալի աստվածուհու գաղտնի երկրպագուների և նրան մարդկային զոհեր մատուցողների որոնումները։ Բորիսը ցանկանում է միանալ այդ աղանդին, բայց վերջում ինքն է դառնում զոհ։

Բուդդայական հավատալիքների համաձայն՝ բարդոն մարդու հետմահու էության տարածությունն է, այլ էության տարածությունը։ «Թհագի» պատմվածքի հերոսը, որն իր կյանքը նվիրել է տարբեր, այդ թվում` արևելյան էզոթերիկ ուսմունքների ուսումնասիրությանը, որոնց թվում են բոնը և բուդդայականությունը։ Այս կերպարը երազում է գաղտնի գիտելիքների միջոցով, որոնք քաղված են կրոնական դոկտրիններից, ձեռք բերել հատուկ ուժեր և գերունակություններ և դառնալ Չարի ծառա։ Սակայն չգտնելով այդպիսի զորության աղբյուր՝ նա ամբարտավանորեն և անգրագետ կերպով մերժում է այդ ուսմունքները։ Էզոթերիկ միտումների դասակարգման պելևինյան համակարգը առավել վառ և արտահայտիչ ներկայացված է հենց այս պատմվածքում։ Այդ հերոսի միջոցով գրողը մշակում է ժամանակակից էզոթերիզմի «կատալոգ»[2]։

Պելևինի հերոսը արևմուտքի, այդ թվում՝ ռուսական, քաղաքային մշակույթի շատ ճանաչելի դեմք է, նա, այսպես կոչված, հոգևոր որոնումներով զբաղվող անձ է, առաջին հերթին՝ Արևելքում, նա կրոնական-փիլիսոփայական տարբեր ուսմունքների մասին իսկապես հանրագիտարանային գիտելիքների պահապան է։ Սակայն այդ մտավորականությունը թույլ չի տալիս նրան խորանալ և ընկալել դրանցից որևէ մեկը։ Պելևինի համար կարևոր է ճշգրիտ ցույց տալ հենց այդ արևմտյան պրագմատիկ, զուտ ինտելեկտուալ և, հետևաբար, մակերեսային, միակողմանի, զուտ տեղեկատվական, գծային մոտեցումը, որն Արևելքում հաղթահարվում և մերժվում է հոգևոր աշակերտության ճանապարհին։ Այսպիսով, Պելևինն անընդհատ վերադառնում է Արևմուտքում արևելյան ուսմունքների կեղծ, եսասեր, անօրգանական ընկալման խնդրին[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Виктор Пелевин. «Ананасная вода для прекрасной дамы. Отрывок из новой книги». Сноб. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 «Реминисценции «Тибетской книги мертвых» в книге В. Пелевина «Ананасная вода для прекрасной дамы»». cyberleninka.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել