Թխկուտ ձորի ամրոց, ռազմական կառույց Աղստևի վտակ Թալա գետից ոչ հեռու մի բարձունքի վրա Աստղի բլուր ամրոցից 4 կմ դեպի արևելք։ Հարավից և արևելքից պաշտպանված է լեռներով և կարիվ չի զգացել լրացուցիչ կառույցների։ Զբաղեցնում է 0.5 հեկտար տարածությունը։ Ամրոցը ուղղանկյունաձև է և արևելքից պաշտպանված երկշարք պարիսպներով։ Հարավային մասը և արևելյան ներքին պատը ամրոցը բաժանում են երկու մասի։ 3 մետր լայնությամբ պատի առաջին և երկրորդ շարքերը պահպանվել են։ Թխկուտ ձորի, ինչպես նաև Կոտայքի ամրոցները հանդիսացել են ռազմական պահակակետ՝ Թալա գետի կողմից Աստղի բլուր ամրոցը պաշտպանելու համար։

Թխկուտ ձորի ամրոց
Տեսակամրոց
Հասցեգյուղից 4.5 կմ աե, Գետահովիտ գետի աջ ափին[1]
Վարչական միավորԵնոքավան[1]
Երկիր Հայաստան[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 33-36, էջեր 33-36 — 154 էջ։