Թխկի ասորական
Թխկի ասորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
Ենթաընտանիք | Hippocastanoideae |
Ցեղ | Թխկի (Acer) |
Տեսակ | Թխկի ասորական (A. assyriacum) |
Միջազգային անվանում | |
Acer assyriacum |
Թխկի ասորական (լատ.՝ Acer assyriacum), թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի բույս։
ՆկարագրությունԽմբագրել
Փոքր ծառ է, 8-10 մետր բարձրությամբ և 30-40 սմ բնի հաստությամբ։ Երիտասարդ ճյուղերի կեղևը բաց շագանակագույն է։ Տերևները կաշվեկերպ են, եռաբլթակ, 3-5 սմ երկարությամբ, 4-6 սմ լայնությամբ։ Ծաղիկներն անշուք են՝ դեղնականաչավուն։ Երկթևիկները լայն են, կլորավուն սերմերով։ Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, Իրանում։ Հայաստանի Հանրապետության սահմաններում հանդիպում է միայն Վայքում և Ջանգեզուրում։ Աճում է չոր, քարքարոտ թեքություններում, նոսրանտառներում, ծովվի մակարդակից մինչև 1600 մետր բարձրությունների վրա։ Տիպիկ չոր կլիմայի բույս է։ Աչքի է ընկնում բարձր երաշտադիմացկունությամբ։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Աճում է բոլոր տեսակի հողերում։ Բավականին ջերմասեր է, բայց դիմանում է մինչև -25 °C-ի սառնամանիքներին։ Չափազանց լուսասեր է։ Արժանի է ուշադրության, որպես հեռանկարային տեսակ՝ հատկապես հանրապետության ցածրադիր գոտու բնակավայրերի կանաչապատման և անտառապատման բնագավառում օգտագործելու համար։ Փայտանյութը շատ ամուր է և ծանր, պիտանի է ատաղձագործական իրեր պատրաստելու համար։ Բազմանում է սերմերով և բնային մացառներով։
ԿիրառությունԽմբագրել
Էկոլոգիական խումբը՝ VIII: Մշակության հավանական շրջանները՝ 9, 17-18, 20ա, 22-28, 31 -32[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 130։