Թիֆլիսի արտիստական ընկերություն
Թիֆլիսի արտիստական ընկերություն, թատերական կազմակերպություն Թիֆլիսում։ Գործել է 1888 թվականից մինչև 1920 թվականը։
Թիֆլիսի արտիստական ընկերություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Հիմնադրված | 1888 |
Լուծարված | 1920 |
Գլխադասային գրասենյակ | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Տեղագրություն | Թիֆլիս, Վրաստան |
Պատմություն
խմբագրելԹատերական կազմակերպությունը հիմնադրվել է 1888 թվականին՝ վարչության նախագահ՝ Եսայի Փիթոևի գլխավորությամբ։ Նույն թվականին կազմակերպվել է ընկերության դերասանական ռուսական խումբը (առաջին ներկայացումը՝ Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն»)։ Ընկերությունը մեծապես նպաստել է Թիֆլիսի թատերական կյանքի զարգացմանը. հրավիրվել են դերասաններ, դերասանական խմբեր, որոնց հետ հանդես են եկել նաև տեղի դերասանները։ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի նոր շենքի բացումը (1896), ինչպես և սեփական թատրոնի շենքի կառուցումն ավելի են ընդլայնել ընկերության գործունեությունը։
Թատրոնի շենքը կառուցվել է Ե. Փիթոևի միջոցներով, բացվել 1901 թվականին (այժմ՝ Ռուսթավելու անվան վրացական թատրոն), այստեղ ներկայացումներ են տվել հայկական, ռուսական և վրացական թատերախմբերը։
Թիֆլիսի արտիստական ընկերության աշխատանքներին մեծապես նպաստել են հայազգի գործիչներ Պ. Բեժանբեկը, Գ. Տեր-Ասատուրովը, Ե. Արղուտինսկայա-Կոզլովսկայան, Տ. Օթարովան և ուրիշներ։
Ընկերությունը գոյատևել է մինչև 1920 թվականը։