Թիոինդիգո

քիմիական միացություն

Թիոինդիգո, (<թիո …), օրգանական–սինթետիկ ներկանյութ։ Ունի կապտա–կարմրավուն գույն։ Քիմիական հատկություններով նման է ինդիգոյին։ Կիրառվում է գլխավորապես բամբակյա և բրդյա գործվածքները ներկելու համար։ Տալիս է լուսակայուն և ամուր գունավորում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 188