Թիթեռնիկը
Թիթեռնիկը (դան․՝ Hyldemoer), դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1844 թվականին։
Թիթեռնիկը Hyldemoer | |
---|---|
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Ժանր | հեքիաթ |
Բնօրինակ լեզու | դանիերեն |
Ստեղծման տարեթիվ | 1844 |
Elder-Tree Mother Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՀեքիաթը պատմում է մի թիթեռնիկի մասին, որը ցանկանում էր ամուսնանալ ամենալավ ծաղկի հետ։ Սակայն նա չէր կարողանում կողմնորոշվել, այդ իսկ պատճառով գնում է և հարցնում դաշտային երիցուկին, որը գուշակություններ էր անում։ Բայց պատասխան չստանալով` հեռանում է նրանից։ Թիթեռնիկն ամեն ծաղկի մեջ մի թերություն տեսնում էր, վախենում էր, որ նրանք շատ շուտ կթոշնեն։ Արդեն աշուն էր, և թիթեռնիկը որոշում է ամուսնանալ անանուխի հետ, սակայն նրանից մերժում է ստանում[1]։ Շուտով եղանակները վատանում են և հենց այդ օրերին էլ նա ընկնում է մի տաք սենյակ։ Այնտեղ նրան տեսնում են և գնդասեղը մարմինը խրելով` ամրացնում մի արկղի մեջ ուրիշ հազվագյուտ թիթեռների շարքում։ Նա իրեն մխիթարում էր` ասելով, որ հիմա նա ծաղկի նման է, և որ սա էլ ամուսնության նման է։ Սակայն սենյակի ծաղիկները ասում էին, թե դա վատ մխիթարություն է։ Իսկ թիթեռնիկը չէր ցանկանում նրանց հավատալ։
Կերպարներ
խմբագրել- Թիթեռնիկ
- Դաշտային երիցուկ
- Անանուխ
- Սիսեռ
- Սենյակի ծաղիկներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 265