Թեքեյան մշակութային միություն (Կանադա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեքեյան մշակութային միություն (այլ կիրառումներ)

Թեքեյան մշակութային միության Կանադայի մասնաճյուղ, Թեքեյան մշակութային միության մասնաճյուղ Կանադայում։

Թեքեյան մշակութային միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Կանադա
Հիմնադրված1965

Պատմություն խմբագրել

Հիմնվել է 1965 թվականին, Մոնրեալում։ Թեքեյան մշակութային կենտրոններ կան Մոնրեալում և Տորոնտոյում։

Միության հովանավորությամբ գործել են «Հայ բեմ» թատերախումբը (1975-1983 թթ.), ժողովրդական պարերի «Նայիրի» խումբը (1981-1990 թթ.1978 թվականից կազմակերպվում է «Սևան» պատանեկան ամառային երկամսյա ճամբարը։

Տորոնտոյի մասնաճյուղ խմբագրել

Տորոնտոյի մասնաճյուղը հիմնվել է 1967 թվականին, կազմել է սեփական թատերախումբ և երգչախումբ, ստեղծել Տորոնտոյի առաջին ռադիոժամը։ Միությունը կազմակերպում է նաև հրապարակային դասախոսություններ հայոց պատմության և մշակույթի մասին, գեղարվեստական ցուցահանդեսներ։ Հրատարակում է «Ապագա» շաբաթաթերթը, ունի «Թեքեյանի ձայն» (1978 թվականից) ռադիոժամը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։