Թերրի Գրիֆիթս, OBE (անգլ.՝ Terry Griffiths, հոկտեմբերի 16, 1947(1947-10-16), Llanelli, Կարմարթենշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի համբավավոր սնուկերիստ։ 1979 թվականի աշխարհի առաջնության և 19 այլ պրոֆեսիոնալ մրցաշարերի հաղթող։ Քրուսիվլում կայացած առաջին աշխարհի առաջնության հաղթող։ Ընդ որում եղել է առաջին սնուկերիստը, ով սկսելով որակավորման փուլից՝ դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն։ Նախքան պրոֆեսիոնալ մարզիկ դառնալը եղել է ածխահատ, ավտոբուսի տոմսավաճառ-հսկիչ, փոստատար, ապահովագրական գործակալ[1]։ 1996 թվականին թողել է ակտիվ սպորտը, դարձել պրոֆեսիոնալ բիլիարդի և սնուկերի ընկերակցության տնօրեն, անցել մարզչական աշխատանքի։ Նրա սաներն են եղել բազմաթիվ համբավավոր սնուկերիստներ, այդ թվում՝ Սթիվեն Հենդրին, Մարկ Ուիլյամսը, Դին Ցզյուն Հուեյը[2][3]։

Թերրի Գրիֆիթս
Ազգությունըուելսցի
Քաղաքացիություն Ուելս
Ծննդյան թիվհոկտեմբերի 16, 1947 (76 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիրԼլանելլի, Ուելս
Պրոֆեսիոնալ կարիերա1978—1997
Ամենաբարձր վարկանիշ3 (1981/82)
Մրցանակային գումարը£1,209,054
Ամենաբարձր բրեյկ139 (Irish Masters 1988)
Սենչուրիի քանակը75
Մրցաշարերում հաղթանակը
Ընդհանուր հաղթանակ(ներ)20
Աշխարհի առաջնություն1 (1979)
Այլ մրցաշարեր19

2013 թվականին սնուկերի միջազգային փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է Թերրի Գրիֆիթսին նվիրված անկյունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "World Championship: Title win was the pinnacle of my career - Terry Griffiths". bbc.com (in անգլերեն). BBC Sport. 2019 թ․ ապրիլի 28. Retrieved 2020 թ․ օգոստոսի 24.
  2. "Griffiths to coach six players". World Snooker. 2015 թ․ հունիսի 18. Արխիվացված from the original on 2015 թ․ հունիսի 21. Retrieved 2015 թ․ հունիսի 18.
  3. Philips, Owen (2013 թ․ մայիսի 3). "Terry Griffiths: Snooker legend is the 'go-to' guru". BBC Sport. Արխիվացված from the original on 2021 թ․ մայիսի 18. Retrieved 2021 թ․ մայիսի 19.

Գրականություն խմբագրել

  • COMPLETE SNOOKER. Автор: Терри Гриффитс, SC, Pelham Books Ltd, 1985.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել