Թեո Բրաուն (անգլ.՝ Theo Brown, դեկտեմբերի 16, 1914(1914-12-16), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 3, 1993(1993-02-03), Էքսետեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Դևոնի ֆոլկլորի բրիտանացի ուսումնասիրող[1]։ Նա Էքսետերի համալսարանում դասախոսել է կրոնի համեմատական տեսություն։

Թեո Բրաուն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1914(1914-12-16)
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 3, 1993(1993-02-03) (78 տարեկան)
Մահվան վայրԷքսետեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՎեսթմինսթերի արվեստի դպրոց
Մասնագիտությունբանահավաք
ԱշխատավայրԷքստերի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Թեո Բրաունը ծնվել է Լոնդոնում, Ջեյն Մարիոն Փրայս անունով։ Նրա մայրիկը մահացել է ծննդաբերության ժամանակ։ Նրա հայրը, ով գիտնական էր և հետագայում պիտի դառնար Բրիտանական թանգարանի դասական հնությունների պահապանը և ի վիճակի չէր հոգ տանել աղջկա համար, նրան հանձնել է մանկատուն։ Նա որդեգրվել է Դորոթի Լանգֆորդ Բրաունի կողմից, որն ապրել է Դևոնում, և ստացել է նոր անուն` Թեոդորա Բրաուն[2]։

Բրաունը սովորել է Վեսթմինսթերի Արվեստի դպրոցում, որտեղ նրան դասավանդել են Մերվին Փիքը և այլք և որտեղ նա հանդիպել է իր ամենամտերիմ ընկերոջը՝ Մարգարիտ Մատչամին։ Նա միացել է արվեստագետների Քեսթ խմբին[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա միացել է Կանանց թագավորական նավատորմի ծառայությանը, բայց նրա մայրիկը պնդում էր, որ նա տանը մոտիկ լինի, և նրա ժամանակն անցնում էր տանը պաշտպանական պարտավորություններ կատարելով։ Երբ նա միանում է նավատորմի ծառայությանը, նա պետք է ներկայացներ իր ծննդյան վկայականը, և այսպիսով նա իմանում է իր որդեգրման մասին, որը դեպրեսիայի պատճառ է դառնում[2]։

Պատերազմից հետո, ընկճված և միայնակ, նա պատահականորեն հանդիպում է Ջեքսոն Նայթին Էքսետերի կենտրոնական կայարանի սրճարանում։ (Այս հանդիպումը ուշագրավորեն նկարագրված է Ջեքսոն Նայթի կենսագրության մեջ[4])։ Նայթը մեծ ազդեցություն է ունեցել նրա հետագա կյանքի վրա և ուղղորդել է նրան ուսումնասիրել ֆոլկլոր և համեմատական կրոն, որոնք նա հետագայում պետք է դասախոսեր Էքսետերի համալսարանում։ Նա ֆոլկլորիստների դպրոցի կարևոր անդամ էր, որոնք ազդեցություն էին կրել Յունգյան հոգեբանությունից և հավատում էին, որ հնարավոր է ժողովրդական արվեստի մեջ ինքնորոշել կոլեկտիվ անգիտակցականի մշտական կարծրատիպերը։ Նա հավաքել է պատմությունների և ավանդույթների մեծ հավաքածու, որոնք պահվում են Դևոնի և Էքսետերի ինստիտուտում, և նրա գրառումները և չհրատարակված աշխատանքները պահվում են Էքսետերի համալսարանի գրադարանում[5]։

Բրաունը մահացել է 1993 թվականի փետրվարի 3-ին, Էքսետերում[5]։

Աշխատանքներ խմբագրել

Ընտրված հրատարակություններ․

  • 1954 The Dartmoor Legend of Mrs. Childe. Folklore 65, 103-9.
  • 1958 The Black Dog. Folklore 69, 175-192.
  • 1961 Tales of a Dartmoor Village. Some preliminary notes on the folklore of Postbridge. West Country Folklore No. 7. St. Peter Port, Guernsey.
  • Reprinted from Transactions of the Devonshire Association XCIII (1961) 194-227].
  • 1964 Living Images, Folklore 73, 25-40.
  • 1968 (with Stephen Dewar) Ghostly Gold and Goblin Titles. West Country Folklore No. 2. St. Peter Port, Guernsey.
  • 1970a Trojans in the West Country, West Country Folklore No. 4. St. Peter Port, Guernsey.
  • 1970b Charming in Devon. Folklore 81, 19-47.
  • 1975 West Country Entrances to the Underworld, in The Journey to the Other World, H.R.E. Davidson ed., Mistletoe Series No. 12. Folklore Society, London.
  • 1978 The Black Dog in English Folklore,' in Animals in Folklore. J.R. Porter and W.M.S. Russell, eds. Mistletoe Series No. 9. Folklore Society, London.
  • 1979 The Fate of the Dead: A Study in Folk Eschatology in the West Country after the Reformation. Mistletoe Series No. 12. Folklore Society, London.
  • 1981 The Ghost of Old Mrs Leakey, in The Folklore of Ghosts, H.R.E. Davidson and W.M.S. Russell, eds., Mistletoe Series No. 15, Folklore Society, London.
  • 1982 Devon Ghosts. Norwich.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tapes, Folklore. «Theo Brown and the Folklore of Dartmoor». Folklore Tapes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  2. 2,0 2,1 Blacker, Carmen (2000). Women and Tradition - A Neglected Group of Folklorists. Carolina Academic Press, Durham, North Carolina. էջ 247–255. ISBN 0890897395.
  3. «Theo Brown Papers - Archives Hub». Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  4. Knight, Wilson (1975). Jackson Knight, A Biography. The Alden Press. էջ 313–318. ISBN 0900040149.
  5. 5,0 5,1 Davidson, Hilda Ellis (1993 թ․ հունվարի 1). «Theo Brown (1914–1993)». Folklore. 104 (1–2): 168–169. doi:10.1080/0015587X.1993.9715864.

Արտաքին հղումներ խմբագրել