Թեհրանի գրքի միջազգային տոնավաճառ

Թեհրանի գրքի միջազգային տոնավաճառ (պարս.՝ نمایشگاه بین‌المللی کتاب تهران‎, անգլ.՝ Tehran International Book Fair (TIFB)) գրքի ամենամյա տոնավաճառ, որը 1987 թվականից անցկացվում է մայիսի սկզբին Թեհրանում։

25-րդ տոնավաճառը, 2012 թվական
Ընդհանուր գրքերի գլխավոր սրահը
Թեհրանի գրքի միջազգային 29-րդ տոնավաճառ

Միջոցառումը ավանդաբար անց է կացվել Աբբասաբադի շրջանում, իմամ Խոմեյնիի Մոսսալում։ 2017 թվականին միջոցառումն անց է կացվել Շահրե աֆտաբ շրջանում։ Տոնավաճառը բաժանված է հսկայական բաժինների, որոնց մեջ է մտնում, օրինակ, «Գրողների տունը», գրքերի բաժին, որը նվիրված է իրանցի տարբեր ոլորտների նշանավոր գործիչների։

Իրանում գրքի տոնավաճառն ամեն տարի ունենում է հազարավոր այցելուներ, ինչը պայմանավորված է երկրում ընթերցանության և գրքի հանդեպ ավանդական հետաքրքրությամբ։ Դրա վառ ապացույցն է տոնի բացմանը Իրանի նախագահի ու Իրանի Իսլամական Հանրապետության առաջին դեմքերի մասնակցությունը։

Տոնավաճառին ներկայացված բոլոր գրեքերը հասանելի են գնելու համար։ 2016 թվականի տոնավաճառում վաճառված գրքերի արժեքը կազմել է 120 միլիոն իրանական ռիալ (մոտ 38 միլիոն դոլար)[1]։

Միջին հաշվով փառատոնին ամեն տարի մասնակցում են 2500 իրանական և 600 արտասահմանյան հրատարակիչներ։ Արտասահմանյան հրատարակիչները հիմնականում առաջարկում են գրքեր անգլերեն և արաբերեն լեզուներով, բայց տոնավաճառում ներկայացվող գրքերում կան նաև ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն, կորեերեն, ճապոներեն, ռուսերեն և այլ լեզուներով գրքեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Իրանի մշակութային ցուցահանդեսների կազմակերպության կայքը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիդեո