Թեթևբարոների շքերթ (անգլ.՝ SlutWalk), միջազգային քայլերթ կանանց իրավունքների համար[1]։ Առաջին անգամ կայացել է 2011 թվականի ապրիլի 3-ին[2] կանադական Տորոնտո քաղաքում, Օնտարիո նահանգի մայրաքաղաքում, որից հետո մի քանի նմանատիպ երթեր տեղի են ունեցել աշխարհի այլ երկրներում[3]։

Թեթևաբարոների առաջին երթը Տորոնտոյում: 2011 թվական, ապրիլի 3

Նկարագրություն խմբագրել

Մասնակիցները (ճնշող մեծամասնությունը կանայք) բողոքում են կարծրատիպի դեմ, որը արդարացնում է բռնարարի վարքը, զոհի գրգռիչ կամ շատ գրավիչ արտաքին տեսք ունենալու հանգամանքով[4], և կոչ է անում վերջ տալ բռնաբարություններին[5]։

Առաջին երթի պատճառ դարձավ տորոնտացի ոստիկան Մայքլ Սանգինետիի արտահայտությունը, նա ասում էր, եթե կանայք չեն ցանկանում, որ իրենց բռնաբարեն, ապա «պետք չէ հագնվել թեթևաբաոյի պես»[6][7]։

Բողոքը երթի վերածվեց, որի մասնակիցները հիմնականում երիտասարդ կանայք էին, որոշները հատուկ հագել էին թեթևաբարոների «աշխատանքային հագուստ» հիշեցնող զգեստներ։

Աշխարհի տարբեր երկրներում անցկացվող թևաբարոների շքերթին սովորաբար սեմինարներ և ցույցեր են անցկացվում, հնչում է կենդանի երաժշտություն, կամավորները պաստառներ և թռուցիկներ են պատրաստում, բաց խոսափողների մոտ բանավեճեր են անցկացնում, երգեր են երգում, պարում են, մրցում են մարտական սպորտաձևերում, միջոցառումներ և երեկույթներ են կազմակերպում[8]։ Հաճախ հավաքների ժամանակ բռնության զոհերը կիսվում են հիշողություններով[9][10]։

Քննադատները գտնում են, որ նմանատիպ մոտեցումը օրինակ է հանդիսանում, թե ինչպես են կանայք որոշում սեփական սեռականությունը տղամարդկանց մշակույթի ըմբռնումներում, և բողոքը վերածվում է պոռնկագրության[11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Slutwalk and Sovereignty: Transnational Protest as Emergent Global Democracy by Brittany Leach :: SSRN
  2. «SlutWalk Toronto: What». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «'A Rally to find the slut in everyone'». The Sydney Morning Herald. 2011 թ․ մայիսի 29. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
  4. «'Slut walk' crowded». TheSpec. 2011 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  5. «SlutWalk Vancouver: A March To End Rape Culture». Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  6. Bell, Sarah (2011 թ․ հունիսի 11). «Slutwalk London: 'Yes means yes and no means no'». BBC News.
  7. «homepage». SlutWalk Toronto. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  8. «'SlutWalk' marches sparked by Toronto officer's remarks». BBC News. 2011 թ․ մայիսի 8. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  9. Tuerkheimer, Deborah. «SlutWalking in the Shadow of the Law». DePaul University - College of Law. Social Science Research Network. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. Adele Horin (2011 թ․ հունիսի 13). «SlutWalk turns apathy into action on sex attacks». The Sydney Morning Herald. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  11. Jessica Valenti: SlutWalks and the future of feminism : Ct
  12. Campbell, Marlo. «Reclaim it? We don't want it: Dismantling rape culture will not succeed by using words that perpetuate it». Uptown. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին. «As was noted at a recent panel discussion at the University of Manitoba, SlutWalk has been criticized as "the pornification of protest" — no doubt because every march inevitably features at least a few participants wearing very little clothing, much to the delight of male spectators who inevitably show up to take pictures from the sidelines.»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեթևաբարոների շքերթ» հոդվածին։