Թեթրի Ծղարոյի շրջանային մամուլ

Թեթրի Ծղարոյի շրջանային մամուլ, Վրաստանի Թեթրի Ծղարոյի շրջանում հայերեն պարբերականների հրատարակման պատմություն։

Պատմություն խմբագրել

Վրաստանի Թեթրի Ծղարո շրջկենտրոնում (նախկինում՝ Բելի Կլյուչ կամ Աղբուլաղ) տպարան հիմադրվել է 1930 թվականին։ Նույն թվականից հրատարակվել է Վրաստանի առաջին շրջանային եռալեզու (հայերեն, ռուսերեն և վրացերեն) «Կոլխոզային ուղի» (1930–61) թերթը, որի հիմնադիր-խմբագիրը եղել է Հրաչյա Կոստանյանը։ Թերթի հայերեն էջը որոշ ընդհատումերով տպագրվել է մինչև 1947 թվականը։

1934-1935 թվականներին լույս է տեսել նաև «Հանուն սոցիալիստական խոզաբուծության» (հայերեն և ռուսերեն) թերթը։

Գրականություն խմբագրել

  • Մաղալան Վ., Հայ տեղական մամուլը և գրատպությունը Վրաստանում (1885–1990 թթ.), Ե., 2012:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։