Էդվարդ Ֆաուլեր Հիլ ( անգլ. ՝ Edward Fowler Hill, 1915[1], Մելբուռն, Ավստրալիա - 1988[1]), ավստրալիացի փաստաբան, իրավաբան և կոմունիստ ակտիվիստ։ Ավստրալիայի կոմունիստական կուսակցության (մարքսիստ–լենինյան) նախագահ։

Հիլ Թեդ
Դիմանկար
Ծնվել է1915[1]
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա
Մահացել է1988[1]
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունբարիսթեր
ԿուսակցությունԱվստրալիայի կոմունիստական կուսակցություն և Communist Party of Australia (Marxist–Leninist)?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1915 թվականի ապրիլի 23-ին Միլդուրայում, Ջեյմսի և Էլիս Հիլի որդին։ Նա հաճախել է Համիլթոնի ավագ դպրոց, որտեղ նրա ծնողներն աշխատել են որպես ուսուցիչներ։ Դպրոցն ավարտելուց հետո նա աշխատել է դիվանագետ Բիլ Սլեյթերի մոտ։ 1933 թվականին տեղափոխվել է Մելբուռն՝ սովորելու Մելբուռնի համալսարանում։ Համալսարանում սովորելու ընթացքում նա ընդգրկվել է Ավստրալիայի կոմունիստական կուսակցության շարքերը[2][3]։

1938 թվականին նա սկսել է իր փաստաբանական գործունեությունը և շուտով դարձել կուսակցության առաջատար իրավաբանը։ Ներկայացրել է կուսակցությունը 1947 թվականի թագավորական հանձնաժողովում և և Ավստրալիայում Խորհրդային Միության ենթադրյալ լրտեսությունը հետաքննող հանձնաժողովում։

Գործունեություն խմբագրել

1950-ականներին նա Վիկտորիա նահանգում զբաղեցրել է Ավստրալիայի կոմունիստական կուսակցության պետքարտուղարի պաշտոնը։ Չին-խորհրդային պառակտման ժամանակ աջակցել է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։ 1963 թվականին հեռացվել է կուսակցությունից և 1964 թվականի մարտին ստեղծել Ավստրալիայի մարքսիստ-լենինյան կոմունիստական կուսակցությունը։

Մինչև Մաո Ցզե Դունի մահը՝ 1976 թվականը, աջակցել է Չինաստանի քաղաքականությանը։ Դեն Սյաոպինի իշխանության գալուց հետո նա դադարել է աջակցել Կոմունիստական կուսակցությանը և դարձել է «անկախ Ավստրալիայի» կողմնակից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  2. Hugh Anderson Hill, Edward Fowler (Ted) (1915–1988)(անգլ.) // Australian Dictionary of Biography. — Canberra: National Centre of Biography, Australian National University.
  3. Jon Piccini, Evan Smith, Matthew Worley The Far Left in Australia since 1945. — Routledge, 2018-07-11. — 378 с. — ISBN 978-0-429-94564-9

Արտաքին հղումներ խմբագրել