Թբիլիսոբա
Թբիլիսոբա (վրաց.՝ თბილისობა), ամենամյա համաժողովրդական տոն, որը նվիրված է բերքահավաքին և Թբիլիսի քաղաքին։ Տոնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հոկտեմբերի վերջի հանգստյան օրը[1]։ 2011 թվականից Թբիլիսիում այս տոնը տոնում միայն հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին[2]։ Տոնակատարության ժամանակ քաղաքում կազմակերպվում են տոնավաճառներ, երթեր, համերգներ և սպորտային միջոցառումներ[1][3]։ Տեղի է ունենում արվեստի և սպորտի հայտնի գործիչներին «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչման շնորհում[1]։
Թբիլիսոբա თბილისობა | |
---|---|
![]() Տոնակատարությունը 2010 թվականին | |
Տեսակ | տոն |
Տոնվում է | Թբիլիսի |
սկսած | 1979 |
Տոնում | տոնավաճառներ, համերգներ, մրցույթներ |
Տոնը առաջին անգամ կայացել է 1979 թվականի հոկտեմբերի 28-ին, և այդ ժամանակից տոնվում է ամեն տարի, բացառությամբ 1990-ական թվականների սկզբի քաղաքական անկայուն տարիներին[4]։
2010 թվականի սկզբից որոշ նախկին ԽՍՀՄ երկրներում սկսել են տոնել, որպես Վրաստանի մշակույթի օրեր[5][6]։ Մոսկվայում այդ օրը տոնվում է ամեն տարի անընդմեջ, սկսած 2010 թվականից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Праздник «Тбилисоба» в Тбилиси отметят 25-26 октября» (ռուսերեն)։ Regnum։ 2014-10-03։ Վերցված է 2015-10-03
- ↑ tbilisoba.ge(չաշխատող հղում)
- ↑ «Тбилиси отмечает нетрадиционный "Тбилисоба" - на смену застолью пришла культура» (ռուսերեն)։ Regnum։ 2004-10-22։ Վերցված է 2015-10-03
- ↑ «Праздник Тбилисоба в этом году будет отмечаться в течение 10 дней (Грузия)» (ռուսերեն)։ Regnum։ 2010-10-21։ Վերցված է 2015-10-03
- ↑ «Грузинский праздник "Тбилисоба" пройдет в Минске 26 сентября» (ռուսերեն)։ Белта։ 2015-09-23։ Վերցված է 2015-10-03
- ↑ «Праздник "Тбилисоба" пройдет в саду "Эрмитаж"» (ռուսերեն)։ Москва 24։ 2015-09-23։ Վերցված է 2015-10-03