Գաղտրիկ
բույսերի ցեղ
(Վերահղված է Թարթիկից)
Գաղտրիկ (լատին․՝ Borago), գաղտիկուր, թարթիկ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2(3), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ գաղտրիկ դեղատու լատին․՝ B.officinalis, որը բերովի մշակաբույս է, հանդիպում է նաև որպես մոլախոտ՝ բնակավայրերի մոտ։ Ցողունը ճյուղավորվող է, մազմզոտ, բարձրությունը՝ 40-80 սմ։ Տերևները մսոտ են, ամբողջական, կնճռոտ՝ վարունգի բույրով։ Ծաղկաբույլը միակողմանի ոլորք է, ծաղիկները՝ բաց կապտավուն։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը քառընկուզիկ է։ Դեղաբույս է. տերևների եփուկն ունի միզամուղ, քրտնաբեր, պատող և փափկեցնող հատկություններ։ Սերմերը պարունակում են մինչև 32 % ձեթ։ Մատղաշ տերևներն ուտելի են (աղցան, խավարտ, մածնաբրդոշ և այլն)։ Մեղրատու է և գեղազարդիչ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a1/Borage-flower-hr.jpg/220px-Borage-flower-hr.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղտրիկ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղտրիկ» հոդվածին։ |