Թարգմանություն գրո միո պարոն Շամիր Սուլթանումյանե

«Թարգմանություն գրո միո պարոն Շամիր Սուլթանումյանե…» («Թարգմանութիւն գրոյ միոյ պարոն Շամիր Սուլթանումեանէ»), Շահամիր Սուլթանումյանի պատասխանն է անգլիացի բժիշկ Ջեյմս Անդերսենի հարցերին։

Պատմություն

խմբագրել

Տպագրվել է հավանաբար 1793 թվականին Մադրասում՝ առանց տպարանի հիշատակության՝ «Թարգմանութիւն գրոյ միոյ պարոն Շամիր Սուլթանումեանէ առ մեծ բժիշկն քաղաքիս պարոն Ջեմս Անդրսանն» (4 էջ, 4°, 20 x 15,5 սմ) խորագրով։

1–3-րդ էջերում Շահամիր Սուլթանումյանը պատասխանում է Ջեյմս Անդերսենին՝ ասելով, որ հայ ժողովուրդը և հայոց լեզուն հնագույնն են։ Իր նամակին նա կցել է (4-րդ էջը) Պետր Մուրիլոյի՝ 1752 թվականին Մադրիդում տպագրած մի հոդված, որով նույնպես հաստատվում է, որ հայերն են Հայաստանի բնիկները, և հայոց լեզուն Ադամի լեզուն է, իսկ հայերի մայրաքաղաքը՝ Նախիջևանը։ Տպագրվել է նաև «Ազդարար»-ի 1794 թվականի 1-ին համարի 11–14-րդ էջերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։