Թավրիզի շուկա (պարս. بازار تبریز‎; ադրբ.՝ Təbriz bazarı, تبریز بازاری), Թավրիզի ամենահին փակ շուկան, որը 2010 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։ Դարեր շարունակ Թավրիզ քաղաքը կանգնած է եղել Մետաքսի ճանապարհին։ Քաղաքից այս ճանապարհը շարունակվել է դեպի հյուսիս, հարավ և արևմուտք։ Առևտրային ճանապարհի վրա գտնվելու շնորհիվ, քաղաքը դարձել էր կարևոր տարածաշրջանային և տարբեր քաղաքակրթությունների հատման կենտրոն։ Եվ հենց դա պատճառ դարձավ, որպեսզի քաղաքում ձևավորվի այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող Թավրիզի շուկան։ Հետագա զարգացման ընթացքում այն վերածվեց մեծ կոմպլեքսի, որը տարածվեց մոտ 1 միլիոն քառակուսի մետրի վրա և ունեցավ 4 կիլոմետր երկարությոն։ Գտնվելով Թավրիզի կենտրոնում, այս շուկան իրենից ներկայացնում է մի քանի մասնագիտացված խոշոր շուկաների ամբողջություն։ Որպես օրինակ` Ամիր շուկան, որը մասնագիտացված է ոսկեղենի առևտրում և Մոզաֆարիեն, որը մասնագիտացված է խալիների, կոշիկների և այլ ապրանքների վաճառքում։ 16-րդ դարում, երբ Սեֆևյանների մայրաքաղաք դարձավ Թավրիզը, շուկայի համար սկսվեց ծաղկման շրջանը։ 17-րդ դարում քաղաքը դադարեց լինել մայրաքաղաք, սակայն չկորցրեց տնտեսական ու առևտրային առումով իր կարևորությունը։ Մեր օրերում, չնայած շուկայում մեծ թվով ժամանակակակից առևտրի կենտրոնների ու խանութների առկայությանը, Թավրիզի շուկան շարունակում է պահպանել ոչ միայն քաղաքի, այլ ամբողջ նահանգի տնտեսական կենտրոնի կարգավիճակը։ Հատկանշական է, որ Թավրիզի շուկան մի քանի անգամ եղել է քաղաքական կռվների բեմ` 1905-1911 թթ. սահմանադրական հեղափոխության և 1978-1979 թթ. իսլամական հեղափոխության ժամանակ։

Թավրիզի շուկա
Bazaar of Tabriz*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Իրան Իրան
Տիպ մշակութային
Չափանիշներ (ii), (iii), (iv)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2010  (34 նստաշրջան)
Համար 1346
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Շուկան նաև համարվում է նաև մի քանի կրոնական ծիսակատարությունների անցկացման վայր։ Շուկայի տարածքում Աշուրայի օրերին մուսուլմանները 10 օր շարունակ անցկացնում են Աշուրայի հիշատակի երեկոներ։ Այդ ընթացքում շուկայոմ առևտուրը դադարեցվում է։ Կրոնական ավանդույթի համաձայն, Թավրիզի շուկայի հետնամասում կառուցվել են մի քանի մզկիթներ։ Դրանցիցի ամենահայտնին Ուրբաթօրյա մզկիթն է։ Ներկայումս շուկայի տարածքում գործում է 28 մզկիթ, 8 դպրատուն, 7 շուկա, հինգ բաղնիք և մեկ մարզասրահ։

Գրականություն խմբագրել

  • Gregorian, Vartan (2003). The Road to Home: My Life and Times. New York: Simon & Schuster.
  • Levinson, David and Karen Christensen (2002). Encyclopedia of Modern Asia. New York: Scribner’s.
  • Swiętochowski, Thaddeus (1995). Russia and Azerbaijan: A Borderland in Transition. New York: Columbia University Press.

Արտաքին հղումներ խմբագրել