Թամթայի խաչքար (Նորավանք)

Վայոց ձորի մարզի խաչքարեր

Թամթայի խաչքար, գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հարավարևելք՝ Նորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, ընդհանուր պատվանդանին կանգնած զույգ խաչքարերից ձախակողմյանը։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (11.8.1/1.3.17)[1]։

Թամթայի խաչքար
Թամթայի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հարավարևելք՝ Նորավանք վանական համալիրում։
Սկզբնական տեղադրությունՆորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, ընդհանուր պատվանդանին։
Ներկա տեղադրությունՆորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, ընդհանուր պատվանդանին կանգնած զույգ խաչքարերից ձախակողմյանը։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԹամթային։
Խաչագործանհայտ է։
ՊատվիրողԲուրթել իշխան։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1261 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
 Khatchkars in Noravank Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Նորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, ընդհանուր պատվանդանին կանգնած զույգ խաչքարերից ձախակողմյանը[2]։

Վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարի ստորին մասում առկա է 4 տող վիմական արձանագրություն[2][3].

  1. Ի ԹՎ(ԻՆ) :ՉԺ: (1261). Ի ԿԱՄՍ ՈՂՈՐՄՈՒԹԵ(ԱՆ)
  2. ԱՐԱՐՉԻՆ Յ(ԻՍՈՒՍ)Ի, ԵՍ՝ ԲՈՒՐԹԷԼ, ՈՐԴԻ ԷԼԻԿՈՒՄԻ ՈՐԴՈ ՄԵ
  3. ԾԻ ԼԻՊԱՐՏԻ, ԿԱՆԿՆԵՑԻ ԶԱ(ՍՏՈՒԱ)ԾԸՆԿԱԼ ՆՇԱՆՍ ՄԱՒՐ
  4. ԻՄ ԹԱՄԿԱ, ՅԻՇԱՏԱԿ ՅԱՒԻՏԷՆԻՑ. ՅԱՂԱՒԹ ՅԻՇԵՑԷՔ։

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրվել է ի հիշատակ Թամթային։ Պատվիրատուն Լիպարիտի թոռ՝ Էլիկումի որդի, Բուրթել իշխանն է։ Խաչքարը կանգնեցվել է 1261 թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել