Թամարա Աստաֆևա
Թամարա Արկադևնա Աստաֆևա (1937, Զիրյանկա, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական, ռուս մանկաբույժ։ ԽՍՀՄ ժողովրդական բժիշկ (1985)[1]։
Ծնվել է | 1937 |
---|---|
Ծննդավայր | Զիրյանկա, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | մանկաբույժ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԹամարա Աստաֆևան ծնվել է 1937 թվականի մարտի 14-ին Զիրյանկայում (Սախա-Յակուտիայի Հանրապետություն)։
Մեկ տարի չանցած ընտանիքի հետ տեղափոխվել է Նովոսիբիրսկ։ 12 տարեկանում ընտանիքը կրկին տեղափոխվել է Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ քաղաք[2]։
Ավարտելուց հետո ընդունվել է Տոմսկի պետական բժշկական ինստիտուտ[1]։
1963 թվականին ավարտել է ինստիտուտը և ուղարկվել Տոմսկի մարզի Ասինո քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ դարձել է մանկական բաժանմունքի վարիչ[2]։ 1965 թվականից շրջանային մանկաբույժ էր[1]։
Նա հիվանդանոցի արհմիության նախագահն էր[3]։
1972 թվականին անդամագրվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությանը[1]։
Մինչ 2006 թվականը աշխատել է մանկական կլինիկայում, սակայն կաթվածի պատճառով ստիպված է եղել թողնել բժշկական պրակտիկան։ Այնուհետև հինգ տարի որպես բժիշկ աշխատել է Ասինովսկի ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկությունում, որից հետո անցել է թոշակի։
Ապրում է Ասինոյում[2]։
Ընտանիք
խմբագրելԱպագա ամուսնու՝ Անատոլիի հետ ծանոթացել է 1964 թվականին պարահրապարակում։ Ունեն երկու երեխա՝ Սվետլանան (տեղական մանկական հիվանդանոցի բուժքույր) և Արկադին (Տոմսկի ռազմաբժշկական ակադեմիայի դասախոս)[2]
Մրցանակներ և կոչումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Астафьева Тамара Аркадьевна // Ежегодник Большой Советской Энциклопедии, 1986 (вып. 30). М., «Советская энциклопедия», 1986. стр. 558
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Эрика Журавецкая. Родник доброты и милосердия(չաշխատող հղում) // газета «Диссонанс». 16.03.2017
- ↑ 3,0 3,1 Томская областная организация Профсоюза работников здравоохранения РФ. Занесены в Книгу Почёта