Տեր Թադևոս քահանա Միքայելյան (1932, Թեհրան, Իրան - 1994, Թեհրան, Իրան), հայ եկեղեցական։

Թադևոս Միքայելյան
Դիմանկար
Ծնվել է1932
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել է1994
Մահվան վայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան

Կենսագրություն խմբագրել

1953 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1974 թվականին՝ Բեյրութի Նեսթ համալսարանի Աստվածաբանական բաժինը։ Պաշտոնավարել է ավետարանական եկեղեցուն կից «Գոհար» դպրոցում որպես ուսուցիչ և տնօրեն։ Տեր Թադևոս Միքայելյանը 1970 թվականին տնօրինել է «Իրանի Սուրբ գիրք» միությունը և եղել ավետարանական եկեղեցու գործադիր տնօրենը։

1980 թվականին Հայ ավետարանական եկեղեցու հրավերով հանձն է առնում եկեղեցու հոգևոր առաջնորդությունը և մինչև իր նահատակության օրը վարում այդ պաշտոնը։

Թարգմանել է կրոնական բովանդակությամբ 60 գիրք։ Դրանցից կարելի է հիշատակել «Երջանկութեան գաղտնիքը», «Խաչի ուղին», «Դուք իմ վկաներն էք լինելու», «Եկեղեցու առաքելութիւնը եւ էութիւնը», «Նոր կտակարանի մասին», «Բողոքական եկեղեցու ուղեցոյցը»։

Մահ խմբագրել

1994 թվականին տեր Թադևոս Միքայելյանը տնից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում։ Մեկ շաբաթ անց նրա անկենդան մարմինը դատաբժշկական հաստատությունից տարվում է Թեհրանի ավետարանական եկեղեցի և թաղվում հայոց գերեզմանատանը։

Աղբյուրներ խմբագրել

  • Ժանետ Տ Լազարյան (2012). Լիա Իվանեան (ed.). Իրանահայոց Հանրագիտարան. Երեկան: ՎՄՎ ՊՐԻՆՏ. ISBN 978-9939-60-154-0.