Թադևոս Ավետիսյան

տնտեսագետ

Թադևոս Էդիկի Ավետիսյան (ապրիլի 19, 1976(1976-04-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ ՀՀ ԱԺ պատգամավոր։

Թադևոս Ավետիսյան
Ծնվել էապրիլի 19, 1976(1976-04-19) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Թադևոս Ավետիսյանը ծնվել է 1976 թվականի ապրիլի 19-ին Երևան քաղաքում։

1999 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը և ստացել տնտեսագետի որակավորում։ 2002 թվականին ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրան և ստացել Տնտեսագիտության թեկնածուի և դոցենտի գիտական աստիճան։

2006 թվականին ընդգրկվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության շարքերը։

2012 թվականին ավարտել է ՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան և ստացել իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան։

Որպես դասախոս 1999 թվականից դասախոսել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում։

2003-2006 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի (հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի) օգնական, 2006-2018 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ, հետագայում՝ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, նախարարի գլխավոր խորհրդական և նախարարի տեղակալ։ 2018-2021 թվականներին եղել է «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող։

Թադևոս Ավետիսյանը 2021 թվականի հունիսի 20-ին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր[1]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալ (2012թ.)
  • ՀՀ վարչապետի հուշմեդալ(2014թ.)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել