Թադևոս Աստվածատրյան (1831, Արաբկիր, Թուրքիա[1] - ապրիլի 1, 1906(1906-04-01)[1]), հայ բառարանագիր, Երուսաղեմի միաբան։

Թադևոս Աստվածատրյան
Ծնվել է1831
ԾննդավայրԱրաբկիր, Թուրքիա[1]
Մահացել էապրիլի 1, 1906(1906-04-01)[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունբառարանագիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արաբկիրում։ 1860 թվականին սկսել և 1867]թվականին ավարտել է «Համաբարբառ Հին և Նոր կտակարանաց» ստվարածավալ աշխատությունը (1895)։ Գլխաբառ–վերնագրի տակ բերել է Աստվածաշնչի գրեթե բոլոր բառերն իրենց նախադասություններով, նշել գործածության տեղը։ «Գալ» բառի համար բերված 1270 նախադասությունից երևում է, թե բառն ինչ իմաստներով ու ձևերով է կիրառված։ Վախճանվել է ապրիլի 1-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 592