Թադեոս Սոգինյան

հայ գրող

Թադեոս Անդրեասի Սոգինյան, Տեր-Թադեոս Տեր-Անդրեասյան Սոգինյանց (ծննդյան թվականն անհայտ, Նոր Ջուղա - մահվան թվականն անհայտ, Մադրաս), XVIII դարի վերջին քառորդի և XIX դարի առաջին տասնամյակի հնդկահայ լուսավորական շարժման գործիչ, բանաստեղծ։

Թադեոս Սոգինյան
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՆոր Ջուղա
Վախճանվել էանհայտ
Վախճանի վայրՉեննայ
Մասնագիտությունգրող

Գործունեություն խմբագրել

Մադրասում եղել է քահանա։ Տ․ Շմավոնյանի (որի օգնականն ու մտերիմն էր) տպարանում է տպագրվել Սոգինյանի «Տետրակ, որ կոչի ողբ Հայաստանեաց» (1791) պոեմը՝ նվիրված հայ ժողովրդի և երկրի առկա վիճակի ու ապագայի քննությանը։ Գրքում բարձրացված կենսական հարցերի լուծման ուղիները կապվում են հնդկահայ քաղաքացիական հրապարակախոսության ազատասիրական ավանդույթների հետ։ Պոեմը հետապնդել է հայ երիտասարդ սերնդին անհոգությունից սթափեցնելու նպատակ։ Բանաստեղծը կոչ է արել լուսավորվել, ուսումնասիրել եվրոպական ժողովուրդների փորձը և ջանալ ազատագրել սեփական հայրենիքը օտար տիրապետությունից։ Իբրև ուսանելի օրինակ՝ Սոգինյանը պոեմին կցել է Վալտերի գրչին պատկանող Պետրոս Մեծի կենսագրության մի հատվածի թարգմանությունը, ինչպես նաև իր գրած ներբողը՝ «Գովեստ կայսերն Պետրոսի»։ Սոգինյանն «Ազդարարում» հանդես է եկել ծրագրային բանսստեղծություններով (որոնք ստորագրել է նաև «Ուրախակից բարեկամ» ծածկանունով)։ Եղել է հնդկահայ գաղութի կողմից ռուսաց թագավորներին հղված նամակները կազմողներից, օժանդակել է Նոր Նախիջևան և Գրիգորուպոլիս նոր հիմնադրված քաղաքների հայության օգտին հանգանակություն կազմակերպելու գործին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 487