Թադեոս Սեբաստացի

հայ գրագիր և բանաստեղծ

Թադեոս Սեբաստացի (մոտ 1477, Սեբաստիա), XVI դարի հայ գրագիր և բանաստեղծ[1]։

Թադեոս Սեբաստացի
Ծնվել էմոտ 1477
ԾննդավայրՍեբաստիա
Մասնագիտությունգրող և քահանա
Լեզուհայերեն
Ժանրերողբ

Կյանք և ստեղծագործություն

խմբագրել

Կենսագրական տեղեկությունները շատ քիչ են։ Ծնվել է մոտավորապես 1477 թվականին Սեբաստիայում, եղել է քահանա և հայտնի գրագիր[2]։ Մի շարք ողբ ժանրի պոեմների հեղինակ է, գրված հայրենասիրական ոգով[2], որոնք, բացի գրական արժեքներից, վաղ Օսմանյան կայսրությունում հետաքրքրություն են ներկայացրել հայերի վիճակի ուսումնասիրության մասին[3]։

Հատկապես կարևոր է 1531 թվականի «Ողբ ի վերայ մանկանց որ գերի տարան ի քաղաքն Ստամպօլ» պոեմը, որը պարունակում է կարևոր տեղեկություններ սուլթան Սելիմ II-ի կառավարության ժամանակ եղած դևշիրմեի մասին[4], և 1551 թվականի «Տաղ, վասն շարժման Կարմիր Գլխոյն, որ եկեալ այրեաց և աւերեաց զ Հայոց աշխարհս մինչեւ Երզնկան», որը պատմում էր 1514-1555 թվականների թուրք-պարսկական պատերազմի մասին[5]։ Ազդեցություն է ունեցել իր որդու՝ Հովասափի գրական ստեղծագործության վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kevork B. Bardakjian A Reference Guide to Modern Armenian Literature, 1500-1920: With an Introductory History.. — Detroit, MI: Wayne State University Press, 2000. — С. 567. — 714 с. — ISBN 0814327478
  2. 2,0 2,1 A. J. Hacikyan, G. Basmajian, E. S. Franchuk, N. Ouzounian The Heritage of Armenian Literature: From the sixth to the eighteenth century. — Detroit, MI: Wayne State University Press, 2002. — С. 740. — 1108 с. — ISBN 0814330231
  3. Манвел Зулалян Армения в первой половине XVI в. / отв. ред. А. С. Тверитинова. — М.: Наука, 1971. — С. 49—50, 79—80. — 126 с.
  4. George A. Bournoutian A Concise History of the Armenian People. — Costa Mesa, CA: Mazda, 2006. — С. 191. — 512 с. — ISBN 1-56859-141-1
  5. Утуджян А. А. «Плачи» Тадеоса Себастаци как источник «Истории Армении» Микаела Чамчяна. // Историко-филологический журнал АН АрмССР. —Ер., 1974. — № 3. — С. 127—138.