Թագավորներ և կաղամբ (մուլտֆիլմ)

մուլտֆիլմ

«Թագավորներ և կաղամբ», 1996 թվականի ռուսական տիկնիկային մուլտֆիլմ՝ Օ. Հենրիի համանուն վիպակի մոտիվներով։ Ռեժիսոր Մարիա Մուաթը մեծահասակների համար մյուզիքլ-մուլտֆիլմը ստեղծել է «Անիմատոգրաֆ» ընկերությունում[1]։

Թագավորներ և կաղամբ
Տեսակտիկնիկային մուլտֆիլմ
Ժանրմյուզիքլ
Հիմնված էԹագավորները և կաղամբը
ՌեժիսորՄարիա Մուատ
ՍցենարիստՎլադիմիր Գոլովանով
ԵրաժշտությունԻգոր Նազարուկ
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
Տևողություն52 րոպե
Թվական1996

Սյուժե խմբագրել

Գործողությունները ծավալվում են Անչուրիայում՝ Օ. Հենրիի հորինած լատինամերիկյան Ադամաթզենու հանրապետությունում։ Այնտեղ աճում են կակտուսներ և բանաններ, իսկ տեղացի աղջիկները ծաղիկների պես գեղեցիկ են։ Տեղի նախագահը երգչուհու հետ փախչում է կաբարե՝ հափշտակելով հանրապետության գումարով լի ուղեպայուսակը։ Բոլորը փնտրում են կորած գումարը և ճանապարհին գտնում իրենց սիրուն, իսկ մյուսները կրակում և հեղաշրջում են անում։ Գեղեցիկ աղջիկները ցանկացած առիթով պարում են և երգում։

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենարի, երկխոսությունների և տեքստերի հեղինակ - Վլադիմիր Գոլովանով
  • Ռեժիսոր-բեմադրիչ - Մարիա Մուաթ
  • Նկարիչ-բեմադրողներ - Քսենիա Պրիտկովա, Կոնստանտին Ռոմանենկո
  • Օպերատոր-բեմադրող - Անդրեյ Պուչնին
  • Կոմպոզիտոր - Իգոր Նազարուկ
  • Գլխավոր անիմատորներ - Տատյանա Մոլոդովա, Կոնստանտին Ռոմանենկո, Ալլա Սոլովևա
  • Դերերի հնչյունավորողներ - Վլադիմիր Մաշկով (Ֆրենկ Գուդվին), Լև Դուրով (Բլայթ), Լարիսա Ուդովիչենկո (Իզաբել), Իրինա Մուրավյովա (Ջեսիկա), Վսեվոլոդ Աբդուլով (Դիկկի), Վիկտոր Պավլով, Միխայիլ Կոնոնով (Ֆելիպե), Յուլիա Ռուտբերգ, Ալեքսանդր Պոժարով, Իգոր Պիսմեննի
  • Միջախաղ «Բներ», «Ես այնպես էի սպասում», «Տանգո», «Հիշողություն»
  • Ռեժիսոր - Նատալյա Օրլովա
  • Նկարիչ - Պյոտր Կոտով
  • Կինոօպերատոր - Սերգեյ Խլեբնիկով
  • Ձայնային օպերատոր - Վլադիսլավ Տարասով
  • Երգերի կատարողներ - Ժաննա Ռոժդեստվենսկայա, Իրինա Մուրավյովա, Միխայիլ Սերիշև
  • Գործադիր պրոդյուսեր - Ալեքսանդր Սոկոլով
  • Տնօրեն - Ալինա Վլասովա

Ֆիլմի ստեղծողները ներկայացված են տիտրերում։

Փառատոններ և մրցանակներ խմբագրել

  • 1996 - մրցանակ «Ոսկե ձկնիկ» 2-րդ փառատոնում (Մոսկվա)
  • 1996 - մրցանակ «Գրականություն և կինո» փառատոնում (Գատչին)[2]

Տեսագրություն խմբագրել

DVD տարբերակով մուլտֆիլմը թողարկվել է «Մուլտֆիլմերի փառատոն․ Թողարկում 1. Թագավորներ և կաղամբ» մուլտֆիլմերի հավաքածուում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Мария Муат // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Капков С. Энциклопедия отечественной мультипликации, М. Алгоритм, 2006, с.453-454
  3. DVD «Фестиваль мультфильмов. Выпуск 1. Короли и капуста»

Արտաքին հղումներ խմբագրել