Ընտրյալը

Հ. Թումանյանի բանաստեղծություն

Ընտրյալը, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը, որի գրման տարեթիվը հայտնի չէ։ Չի պահպանվել ինքնագիր։

Ընտրյալը
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
ՎիքիդարանԸնտրյալը

Ստեղծման պատմություն խմբագրել

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահվում է 1908 թվականին Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքում հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ջնջել է 36-րդ տողի «Նետեց» բառը և լուսանցքում գրել «թողեք»։ «Ընտրյալը» բանաստեղծությունը առաջին անգամ «Ազատության պատմությունից» ենթավերնագրով տպագրվել է 1907 թվականին Թիֆլիսում հրատարակված «ժամանակ» օրաթերթի №71 համարում, այնուհետև՝ 1908 թվականին Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքի 46-47-րդ էջերում, առանց ենթավերնագրի՝ 1922 թվականին Կոստանդունոպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքի 21-23-րդ էջերում, ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում 6 հատորով հրատարակված Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 149-150-րդ էջերում[1]։ «Ընտրյալը» բանաստեղծությունն արտատպվել է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 612.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ընտրյալը