Ընտանիքի պատմական տիպեր

Կարելի է առանձնացնել ընտանիքի երեք պատմական տիպեր՝ հայրիշխանական (ավանդական), երեխայակենտրոն (ժամանակակից), ամուսնական (հետժամանակակից)։ Այս ձևերը ներկայումս գործում են զուգահեռ, սակայն ունեն առաջացման խիստ արտահայտված պատմական հաջորդականություն։

Ընտանիքի հայրիշխանական տիպ խմբագրել

Ընտանիքի այս տիպը հիմնվում է երկու հիմնական սկզբունքների՝ ուժեղ արտահայտված սեռատարիքային ենթակայության և ընտանիքի կենսական ցիկլի բոլոր փուլերում անձնային ընտրողականության բացակայության վրա։ Կառուցված է դոմինանտող հարաբերությունների հիմքի վրա՝ ամուսնու ավտորիտար իշխանության, ամուսնուց կնոջ կախվածության և ծնողներից երեխաների կախվածության վրա։ Տիրում է ծնողների բացարձակ իշխանություն և դաստիարակության ավտորիտար համակարգ։ Տղամարդու ձեռքերում են կետրոնացած տնտեսական ռեսուրսները, և նա է ընդունում հիմնական որոշումները։ Ընտանիքի ցանկացած անդամի հեղինակությունը կախված է նրա սեռրց և տարիքից։

Ընտանիքի երեխայակենտրոն տիպ խմբագրել

Ընտանիքի այս տիպը բնութագրվում է ամուսութան՝ սիրո վրա հիմնված լինելով, ամուսինների հարաբերական համահավասարությամբ, ինչպես ամուսինների, այնպես էլ ծնող-երեխա փոխհարաբերություններում դոմինանտում են սերն ու ջերմությունը։ Փոխհասկացումը և վստահությունը դառնում են ամուսինների հարաբերությունների հիմքը։ Երեխաների դաստիարակությունը ընտանիքի կյանքի գլխավոր իմաստն է։ Այստեղից ձևավորվում է ընտանիքի պլանավորման ֆենոմենը, ինչի արդյունքում վերարտադրողական շրջանը սահմանափակվում 5–10 տարով և երեխաների մեկ կամ երկու ծնունդով։ Ծնվում է սպասված երեխան, որը դառնում է ծնողական սիրո օբյեկտ։ Ընտանիքի երեխայակենտրոն տիպում ընտանիքի բոլոր անդամները նշանակություն են տալիս ապահովվածությանը, դաստիարակությանը, կրթությանը, երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը։ Ընտանիքի անդամների գործողությունները ուղղված են երեխաների բարեկեցությանը, մասնավորապես ամուսնության պահպանում հանուն երեխաների։ Գոլոդը իր հետազոտություններում նշում է, որ երեխայակենտրոն ընտանիքը՝ կախված երեխա-ծնող հարաբերությունների բնույթից, կարող է ներկայացված լինել երեք տարբերակներով.

  • Ավտորիտար,
  • Ամբիվալենտ,
  • Կվազիավտոնոմ(երեխայակենտրոնությունից անցում դեպի երեխայի ավտոնոմ զարգացման)

Ընտանիքի ամուսնական տիպ խմբագրել

Վերջին տասնամյակում դիտվում է մոնոգամ ընտանիքների ևս մեկ տիպի ձևավորում, որը կոչվում է ամուսնական տիպ։ Այս տիպի առաջացման հիմնական պատճառ կարելի է համարել կնոջ սոցիալական և տնտեսական դերի բարձրացումը, երեխաների ավտոնոմության մեծացումը և գլխավորը՝ ընտանեկան կյանքի նորմերի փոփոխությունը։ Ամուսինները հրաժարվում են ենթարկել իրենց բոլոր հետաքրքրությունները երեխաների հետաքրքրություններին։ Նկատվում է նաև ամուսինների ավտոնոմության միտում, քանի որ նրանցից յուրաքանչյուրի շփման շրջանակը դուրս է գալիս միայն ընտանեկանից։ Ընդ որում ամուսնական ընտանիքում տիրում են էգալիտար հարաբերություններ կնոջ և ամուսնու միջև։ Այս տիպի ընտանիքում կարևորը կնոջ և ամուսնու հարաբերություններն են, որի ընթացքում ձևավորվում են ընտանեկան արժեքները, որոնք հետագայում երեխա-ծնող հարաբերությունների հիմք են դառնում։

Գրականություն խմբագրել

  • Карабанова О.А. Психология семейных отношений и основы семейного консультирования։ Учебное пособие. — М.։ Гардарики, 2005. — 320 с.